?

Log in

Previous Entry | Next Entry

Այս նյութը գտա հատուկ՝ որ իմ վերաբերմունքը քանդելուն մի փոքր էլ պարզաբանեմ
Քանդելների մի մեեեծ շարան...

Առաջի անգամ քանդված եկեղեցիների մասին հորիցս եմ լսել: Իրոք ցավալի է: Բարբարոսություն, որ չպիտի կրկնենք նոր բարբարոսություններով

Ահա ձեզ մի հոդված Աշխարհբեկ Քալանթարի հոյակապ գրքից
Ուշադիր կարդացեք
Տեսեք, թե ինչ քաղաքում կապրեինք, եթե ամենը, ինչ նկարագրված է հոդվածում գոնե կիսավեր վիճակում մեզ հասներ, /խոսքոը միայն Պողոս-Պետրոսի մասին չէ/



ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐ

ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ

Երևանն իբրև քաղաք հիշվում է Հայաստանի սեպագիր արձանագրություններում, գրված խալդական լեզվով, ութ դար մեր թվականից առաջ, սակայն այդ անունով քաղաքի բուն տեղը մեզ անհայտ է և մենք չգիտենք արդյո՞ք ներկա քաղաքի գտնված տեղում պետք է համարել մեզանից մոտ երեք հազար տարի առաջ գոյություն ունեցած այդ քաղաքը, թե մի այլ կետում՝ Երևանի շրջակայքում, ուր զանազան ենթադրություններ անելու համար կան նյութական կուլտուրայի բավականաչափ տվյալներ։
Այդ հարցի լուծումն ունի խոշոր պատմա-կուլտուրական նշանակություն ոչ միայն Երևան քաղաքի պատմության տեսակետից, այլև Հայաստանի պատմության՝ հատկապես խալդական ու մանավանդ նախւսխալդական մութ շրջանի համար, դրա օգնությամբ միայն կարելի է ավելի ճիշտ որոշել այն ժամանակվա գլխավոր ճանապարհի ուղղությունը, որով անցան խալդերն Արարատյան դաշտից դեպի Սևանի կողմն արշավելիս, երբ Աարդուրը՝ Արգիշտիի որդին նվաճելով Յրևան (Իրույանի-Ուրայանի) քաղաքը, այնտեղ վերանորոգեց հնացած պալատը։
Ներկայիս Երևանը գետնի երեսին պահած չունենալով նյութական կուլտուրայի այնպիսի մի տվյալ, որն ուղղակի մատնացույց աներ այդ հնագույն ժամանակաշրջանը՝ բանասիրության ուշքը միշտ շեղած է պահել իրանից հին քաղաքի տեղի վերաբերմամբ։
Մենք այժմ հնարավորություն ունենք ավելի որոշակի մոտենալու այդ հարցին և հաստատապես խոսելու հոգուտ ներկա Երևանի և հեռավոր անցյալի նույնանուն քաղաքի նույնությանը (ըստ տեղի), որի համար բավականաչափ հիմնավոր փաստեր տվին մեր վերջին տարիների մեր շինարարական աշխատանքները։
Այդ աշխատանքների միջոցին պատահաբար երևան եկած նյութական կուլտուրայի տվյալները՝ հատկապես այն դամբարանները (կարասաթաղ), որոնք գտնվեցին նունի փողոցի և Ալավերդյանի շարունակության վրա՝ Նալբանդյանից դեպի ետառ, ինչպես նաև ժողտան կառուցման տեղում ցույց են տալիս, որ այդ հին բնակչությունը տեղավորված է եղել գլխավորապես ետառի վրա և բռնելիս է եղել ներկա քաղաքի մոտավորապես միջին մասը։
Այս տվյալները ներկայումս հարստացան նոր, կարևոր մնացորդներով, որոնք բացվեցին Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում և որոնք հանդիսանում են ժողտան վայրը ետառի հետ միացնող օղակ և այսպիսով ոչ միայն ամբողջացնում են նյութն ու հիմնավորում հին քաղաքի գոյությունն այդ միջավայրում, այլ նույնիսկ նրա տոպոգրաֆիան դարձնում են ավելի որոշակի։
Պողոս-Պետրոսի եկեղեցու տեղում կառուցվում է այժմ կինոյի շենքը որի հիմքերի փորվածքներում 2-4 մետր խորության վրա բացվեցին զանազան ուղղությամբ գնացող պատերի մասեր։
Պարզվում է, որ Պողոս-Պետրոսի եկեղեցու հիմքերը դրված են մի ավելի հին և նրանցից ավելի խոշոր շենքի պատերի վրա։ Այդ պատերը շինված են խոշոր քարերով (կարմիր տուֆից) լավ տաշված և կիպ հագցրած, ունեն բարձր ցոկոլ և շարված են շաղախով։
Նկատի առնելով գլխավոր պատերի ուղղությունը (հյուսիս-արևելք ու հարավ-արևմուտք) և այն, որ միևնույն շերտում գտնվում են կարասաթաղ (հեթանոսական) դամբարաններ, կասկածից դուրս է, որ այդ շենքը նախաքրիստոնեական է և իր ծագումով պատկանում է հեթանոսական ժամանակներին։ Այս ենթադրությանը չի հակասում նրա բարձր տեխնիկան, որն ունի ավելի հնագույն էլեմենտներ, քան քրիստոնեական շրջանի մեզ հայտնի ամենահին հուշարձանները, և իր տիպով ուղղակի կլասիկ կառուցվածքի տպավորություն է թողնում, շինված այդ արվեստի ծաղկման շրջանում (I-II դար)։
Այդ դեռ բոլորը չէ. հիշված կլասիկ շենքի բացված մասերից դեպի հյուսիս (ավելի մոտ Աբովյան փողոցին) և նրանից էլ ավելի խորը, 4,5-6 մետր խորության վրա՝ բացվել է մի այլ պատի մաս ևս, որը փորող բանվորների պատմելով, շինված է եղել բազալտի խոշոր և սրբատաշ կտորներով, առանց շաղախի, պատի առաջ բացվել է սալահատակ՝ մաքուր տաշված սալերով։
Կառուցողական արվեստի այդ տեխնիկական առանձնահատկությունները մեզ կապում են անմիջականորեն ուրարտա-խալդական ժամանակաշրջանի հետ (VIII– VII դար մ. թ. ա.)։
Արանք դիտողություններ են, որ արվում են այն ջարդուփշուր արված և կիսով չափ արդեն նորից ծածկված բեկորների հիման վրա, ինչպիսի դրությամբ մեզ վիճակվեց տեսնել այդ հնագույն շենքերի մնացորդները մեր պատահական այցի միջոցին՝ կինոյի կառուցման վայրում։ Միևնույն ժամանակ մենք ականատես եղանք կառուցողների կողմից մի վարմունքի, երբ միանգամայն բացակայում էր կուլտուրական վերաբերմունքը դեպի կուլտուրայի մնացորդները, հակառակ բոլոր օրենքների՝ Հանրապետական թե Միութենական, պարզելով հանդերձ, որ ամբողջ Պողոս-Պետրոսը քանդվել է (նկար 1-8) առանց հնագիտական վերահսկողության, ու փչացել, կորել են բազմաթիվ արժեքներ՝ արձանագրություններ, քանդակներ, ճարտարապետական կարևոր մասեր, որոնց բեկորներն այժմ էլ ցրված են քարակույտերի մեջ, կամ մտել են նորակառույց բաղնիքի պատերի մեջ իբրև շինանյութ։ Սա եղել է անթույլատրելի անտարբերություն համապատասխան գիտական հիմնարկների կողմից, այս դեպքում Կուլտուրայի Պատմության Ինստիտուտի ու Պ.Պ.Թանգարանի կողմից, մանավանդ դեպի արձանագրությունները՝ մեր պատմության այդ հիմնական աղբյուրը, որոնք անհետ կորել են՝ առանց իմացվելու նրանց գոնե բովանդակությունը։ Մինչդեռ Միութենական Կենտրոնական իտական հիմնարկների հրաշալի կազմակերպությունը (1932 թվից) օրինակ պետք է հանդիսանար մեզ մոտ ևս ժամանակին հնագիտական մշտական վերահսկողություն կազմակերպելու թե տվյալ վայրում և թե նոր կառուցումների բոլոր կետերում՝ ապահովելով շինարարական աշխատանքների ընթացքում բացված բոլոր հուշարձանների պեղումներն ու ուսումնասիրությունը կարիքի պահին անմիջապես, որպեսզի գիտական նյութերն առանց ֆիկսացիայի չոչնչանան և ոչ էլ շին. աշխատանքները կանգ առնեն։ Այդ գործը ավելի առաջ քան Կենտրոնական իտ.հիմնարկների կազմակերպումը, իր ուժերի և հնարավորությունների սահմաններում, բավական հաջողությամբ կատարում էր մեզ մոտ Հնությունների Պահպանության Կոմիտեն։
Այժմ, երբ վերադաս մարմինների կարգադրությամբ կատարվելու է Պողոս– Պետրոսի տեղում բացված հնագույն շենքերի մնացորդների ուսումնասիրությունը, անշուշտ շատ քիչ են այդ մնացորդները, ձեռքի տակ եղած, հոշոտված մասերը, անհրաժեշտ է, որքան հնարավոր է, պեղումներով բաց անել նկատված պատերի այն անաղարտ մասերը, փորված հիմքերի կողքերին, որոնք դեռ հողի տակ են գտնվում՝ ստուգելու, պարզելու և մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու համար, իբրև բացառիկ գիտական արժեք ունեցող նյութեր, որոնք բախտավոր գյուտ են մեզ համար։



















Comments

( 13 comments — What did you say? )
khlurd
Mar. 9th, 2010 10:52 am (UTC)
Կներես, մի հատ ապուշ բան հարցնեմ, էլի... քանի օր է մեջս է էդ հարցը` ուրեմն պիտի տալ: Ու կարող է ուրիշների մեջ էլ կա:

Եթե Հյուսիսային պողոտայի շենքերից քանդեին, դու ինչ կասեիր՞՞՞
dabavog
Mar. 9th, 2010 10:58 am (UTC)
չէ, հաստատ չպիտի
մթա VII դարից էսկոմ՝ չպիտի
khlurd
Mar. 9th, 2010 11:03 am (UTC)
Դե` էլի ասելոււ բան ունես ուրեմն:Ճ
Ով ասես, ոնց ասես Հյուսիսային պողոտան և սխալ կառուցված, և անճաշակ, և վտանգավոր անվանեց...

Հիմա դու... ոնց ասեմ` լրիվ մի այլ մակարդակի կուլտուրա ես առաջարկում /հասկանում եմ` դու դրա կրողն ես/` ՉՔԱՆԴԵԼ:

Դե ասա /ես զգալով եմ հասկանում ինչ ես ասում, բայց բառեր չունեմ շատ, ուղղակի հիանում եմ մոտեցմամբդ/, ասա անցումը սխալը հայհոյելուց, դա էլ չքանդելու գայթակղությունից դեպի ՉՔԱՆԴԵԼԸ` ՈՐՆ Է՞՞՞
aljbucit
Mar. 12th, 2010 01:36 am (UTC)
Իսկ Հյուսիսային պողոտան արդեն հասցրել է իր մշակութային դերը խաղալ երեւանցիների համար ու պատմական արժեքը հարստացնել՞՞՞ :)))
khlurd
Mar. 12th, 2010 07:21 am (UTC)
Իհարկե :Ճ դերը խաղաց դեռ չկառուցած, իսկ արդեն կառուցած` միշտ համեմատության մեջ է :Ճ
hasifai
Mar. 10th, 2010 10:37 am (UTC)
Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը այն մասին, որ մի քանի տարի առաջ որոշում կայացվեց քանդել Լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտը եւ տեղում Վեհարան կառուցել:
dabavog
Mar. 10th, 2010 10:49 am (UTC)
Ես անվեհապահորեն դեմ էի ու վիճել եմ մի 10000 հոգու հետ դրա մասին

Պահելով շենքը՝ կային բազմաթիվ ճարտարապետական միջոցներ ստեղծել մի հրաշալի հոգեւոր կենտրոն, Վեհարանով ամենինչով ինչ պետք է, նույնիսկ այդ շենքը չէր խանգարի, որ եկեղեցին փողոցից երեւար /ես անձամբ մի երկու լուծում պատկերացնում եմ, բայց կարելի էր մրցույթ անել ամենալավը գտնելու համար/, բայց բացի դրանից հոյակապ կիսափակ հրապարակ կունենայինք. համ քաղաքի կենտրոնում, համ էլ հանգիստ, լուր ու պարփակված, հրաշալի մթնոլորտով
Հիմա ունենք չոլ, երկու կողմից լվացքներ ու մի սարսափելի անհամաչափ նախագիծ, որը դեռ հայտնի չի երբ աիրակացավելու
hasifai
Mar. 10th, 2010 11:22 am (UTC)
Համաձայն եմ, ժամանակին ես էլ եմ շատ գրել էդ թեմայով, շատ ցավալի էր շենքը կորցնել, պարզ է, որ երկար չեն մտածել, Ձեզ պես մասնագետների կարծիքն էլ հաշվի չեն առել: Զարմանալի հեշտությամբ քանդում են, միշտ զարմանում եմ նման մոտեցման վրա: Կարծում եմ` պահպանողականությունն այս հարցում պետք է պահպանել` համադրելով հինը նորի հետ գոնե: ՀԻմա էլ երեւի գլուխ չեն հանում, կամ էլ փոշմանել են....
Areg Asatryan
Jan. 16th, 2011 01:31 am (UTC)
նկատել ե՞ս
Եթե նկատել եք մի քանի լուսանկարներ այս գրքում շուռտիպ են, այսինքն հայելային շրջված: Հ. 8 նկարի վրա դա ակընհայտ երեւում է` տառերը թարս են եւ Երեւան հյուրանոցը մզկիթով: Փորձեք շուռ տալ ու նայել, կտեսնեք որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այս պրոբլեմը հին գրքերում շատ էր պատահում, քանի որ օրիգինալները նեգատիվներ էին ապակու վրա, իսկ տպագրիչը չեր կարողանում որոշել շիտակ երեսը: Ու եթե ծանոթ չես նյութին, ապա կարելի հեշտությամբ սխալվել:
dabavog
Jan. 16th, 2011 02:25 pm (UTC)
Re: նկատել ե՞ս
Հա, նկատել եմ Ճ
anushanahit
Apr. 1st, 2011 05:47 pm (UTC)
Որն է լավ մարդը ???
Էնպես հւզվեցի-արցունքներով լաց եղա:
dabavog
Apr. 1st, 2011 06:33 pm (UTC)
Re: Որն է լավ մարդը ???
ինչու՞, Անուշջան
anushanahit
Apr. 1st, 2011 06:43 pm (UTC)
Լավ մառդ էս
Որ սիրտդ ցավւմ ա նման վայրագություններից....Նկարներից շատ հուզվեցի:
( 13 comments — What did you say? )

Latest Month

July 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner