Կարդում էի
ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները, Սոցիոլոգիական հետազոտություն, Վերջնական հաշվետվություն, Հանրային տարբերակ
Առաջինը՝ նկատեցի, որ ինչքան ավելի բարձր կրթություն ունեն մարդիկ, այդքան ավելի շատ են դեմ լեզվի օրենքի փոփոխություններին
Բնականաբար, ավելիշատ խնդրի մեջ խորանալու եւ տեղյակ լինելու պատճառով
Տեսեք, թե որոնք են կողմ արտահայտվածների հիմնավորումները: Մի երկու բառով էլ մեկնաբանեմ.
•Օտար լեզու իմանալը կարևոր է–64.2%
Անձամբ ես արդեն հոգնել եմ բացատրել, որ օտարալեզու դպրոցների բացումը ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ոչ մի կերպ չի լուծի օտար լեզուների դասավանդման խնդիրը: Բառքեմփի ընթացքում վարչապետը օգտագործեծ այդ անազնիվ հնարքը եւ նենգափոխեց սահմանումները: Այն համոզմունքը, որ լեզվի օրենքի փոփոխությունների դեմ արտահայտվողները դեմ են օտար լեզուներին հիմարություն, կհամարեի հիմարություն, եթե դա չլիներ միտումնավոր սուտ: Հայկական դպրոցի շրջանակներում կարելի է այդ խնդիրը լուծել փայլուն կերպով, սակայն մեր կառավարությունը այսօր ունակ չէ գոնե ծրագրել անհրաժեշտ քայլերը:
Ես համարում եմ, որ նույնիսկ եթե 3-4 օտար լեզու սովորելը դառնա պարտադիր, դա շատ զիլ կլինի, բայց միայն եւ միայն հայկական դպրոցի հիմքի վրա: Օրինակ, եթե բացվի ռուսական դպրոց, ապա օտար լեզու լավ իմանալը կնշանակի երաշխավորված այդ դեպքում միայն ռուսերեն իմանալ, բայց անգլերեն կամ ուրիշ /էլ չեմ ասում մայրենին/՝ մեծ հարցի տակ է, նամանավանդ, եթե այդ դպրոցները մի քանի հատ ընդամենը լինեն, թե ինչու՞ պիտի ձեր երեխաները ավելիլավ սովորեն օտար լեզու:
Մի խոսքով՝ 64,2%, դուք ճիշտ եք մտածում, բայց սխալ կողմում եք կանգնած
•Կրթական հեռանկարներ կբացվեն երիտասարդների համար–17.7%
Ափսոս, ես որ ջահել էի, էսօրվա հնարավորությունների մեկ տասներրորդն էլ չկար, գոյատեւելու հարց էինք լուծում
Էսօր եթե ունես խելք ու ցանկություն՝ աշխարհի դռները բաց են, ինչի մասին է խոսքը
•Արտասահման գնալն ավելի հեշտ կլինի–12.0%
Հարց. արտասահման գնալ ի՞նչ անել
Իսկ ինչո՞վ է խանգարում հայկական կրթությունը արտասահման գնալու-գալու
Կամ էլ ինձ իմ ռուսական կրթությունը միայն Ռուսաստանում է օգնում, բայց աշխարհը շատ ավելի մեծ ա
Ուրիշ բան՝ եթե ուզենայի Մոսկվա տեղափոխվել, ռուսական կրթությունը շատ կօգներ
Ուրեմն ճիշտ ենք ասում. մարդիկ ուզում են արտագաղթել, օտարալեզու դպրոցները ահագին կօգնեն
•Ընդհանուր կրթական մակարդակն է անհրաժեշտ բարձրացնել–9.3%
Միանշանակ համաձայն եմ
Բայց արդյո՞ք օտարալեզու դպրոց բացելով թե՞ համակարգային որոկական բարեփոխումներով:
Մի փոքր մտածեք
•Աշխատանքային հեռանկարներ կբացվեն երիտասարդների համար, առավել մրցունակ կլինեն–5.6%
Ի՞նչ տարբերույուն աշակերտը ֆիզիկան սովորի հայերեն թե ռուսերեն, եթե նա չի պատրաստվում դառնալ ֆիզիկոս: Իսկ եթե պատրաստվում է՝ միեւնույն է, դպրոցական ծրագիրը մի չնչին բան է, եւ ապագայում նա պարտավոր է համ լեզուների մեջ խորանա, համ ֆիզիկայի: Իսկ եթե անընդունակ է բարձրագույն դպրոցում խորացնել գիտելիքները՝ ապա թող ֆիզիկոս էլ չդառնա:
Նենց տպավորություն ա, որ ամբողջ բնակչությունը պատրաստվում է գիտական աշխատանքով զբաղվել, այն էլ արտասահմանում
•Թող լինի սահմանափակ քանակությամբ–4.9%
Իմաստը եւ երաշխիքները հասկանալի չեն
•Սփյուռքահայության, զբոսաշրջիկների հետ շփումը կհեշտանա–3.6%
Սփյուռքահայերի հետ շփումը կհեշտանա, երբ մեր խանութներում ապրանքների անունները միայն ռուսերեն գրված չլինեն, իսկ հայերն էլ «подвал»-ի տեղ «նկուղ» ասեն
Իսկ ով որ ուզում ա զբոսաշրջիկների հետ շփվի՝ թող գնա ցանկացած լեզվի դասընթացի ու հետո շփվի ինքան քեֆը տա
•Ազատ ընտրության հնարավորություն է տալիս–2.8%
Չեմ հասկանում սա ինչ ա նշանակում
•Սփյուռքահայ և օտարազգի ուսանողները կրթություն կստանան ՀՀ-ում–2.1%
Կարծում եմ հնարավոր է միայն ոչ Հայաստանի քաղաքացիների համար դպրոցներ ունենալ՝ առանց օրենքը խախտելու
Զուտ տեխնիկական հարց է
Ի միջի այլոց, արդեն կան, օրինակ՝ CARITASի դպրոցը

Comments
նույնն ա, որ ասես ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելու համար պիտի Ոստիկանական ակադեմիա ավարտես։)))))
բայց նայի թե ինչ հետաքրքիր պահ էլ կա. հարցվածների մեծ մասի ակնկալիքները օտարալեզու դպրոցներից չեն համապատասխանում, ասենք, Ռուբեն Վարդանյանի կողմից մատնանշված ակնկալիքներից։
64% erevi hents qo pes el mtatsum en, karevory ain e, te inchpes e hartsy dzevakerpvats.
Qez vor' hartsnen "Otar lezun karevor e` ayo - voch", inch kpataskhanes?
Կարելի է ցանկացած թիվ նկարել ու ներկայացնել որպես հարցման արդյունք...
Սա նշանակում է, որ կողմ քվեարկած մարդիկ մեծամասնությամբ ուղղակի չեն հասկանում ինչի մասին է խոսքը
Անպայման ։)))