?

Log in

Previous Entry | Next Entry

օգտակար text tips

Էնօրը որոշեցի մի տեղ հավաքել տուֆտա անգրագետ անիմաստ արտայայտությունները, որոնք կարծես թե խորիմաստ են, բայց եթե լուրջ մտածես՝ բացարձակ ԱՆիմաստ են, վերջերս տարածում են ստացել նոր հայերենում, մասնավոտապես պաշտոնական ու բանաձեւի պես օգտագործվում են բամավեճը փակուղի բերելու նպատակով կամ որպես կռուծիտ։ Անձամբ ես ցածը նշված բառակապակցություններին հանդիպելիս, դրանք պարունակող խոսքը ուղարկում եմ աղբաման։ Գնացինք

- ցեխ շպրտել, մեր վրա ցեխ մի՛ շպրտեք
օգտագործվում է հիմնականում արդեն իսկ ցեխոտված անձանց կամ երեւույթների կողմից սույն ցեխի առաջացումը բացատրելու նպատակով։

- շոու մի սարքեք,սա շոու էր
օգտագործվում է նույնիսկ բառիս բուն իմաստոբ հեռուստա- եւ ուրիշ շոուների ընթացքում։

- ոմանք փորձում են դիվիդենտներ շահել
Այս արտահայտությունը սիրում են մարդիկ, որոնք շառից ու փորձանքից էլ առանց օգուտի դուրս չեն գալիս

- կրթական ցենզ, դուք չունեք էդքան կրթական ցենզ, որ հետս վիճեք
Բազմիցս օգտագործել է կրթության եւ գիտության հաղորդավար Աշոտյանը։ Ուրեմն ասեմ, մարդը չի կարող ցենզ ունենալ, ցենզին կարելի է համապատասխանել, մնացածը կարելի է կարդալ, եթե ցանկություն լինի

- եկեք գնահատականներ չտանք
Համաձայն եմ, սա կարող էր ասել ուսանողը դասախոսին ստուգարքը տապալելուց հետո, բայց ոչ քաղծառայողը կամ պատգամավորը՝ քաղաքացուն կամ նմանատիպ լրագրողի

-կարեւորը, համախմբվենք
Նույնիսկ խաշի սեղանի շուրջ չստացվող կոչ է, քանի որ անպայման մեկը ալերգիա ունի զինգից ու ժարիտարած ճուտ ա պատվիրում, բացարձակ չխանգարելով ընդհանուր համերաշխությանը։ Բավական է պարզապես մնալ Սահմանադրության եւ ՔՕ պահանջների շրջանակներում

շարունակելի

Tags:

Comments

( 3 comments — What did you say? )
Lana Hakobyan
Dec. 13th, 2015 10:31 pm (UTC)
Լավն էր։ Մենակ ասա, էդ կրթական ցենզը ինչ ա՞։ Ո՞նց եմ բաց թողել, ես էլ կարծում էի, Աշոտյանի պոլնոյե սաբռանիյե սաչինենիյ անգիր գիտեմ

Edited at 2015-12-13 10:33 pm (UTC)
noni_no
Dec. 14th, 2015 03:28 am (UTC)
իսկ ես ներվայնանում եմ, որ ասում են «կոռեկտ չեմ համարում»

էն նոր նախարարուհին, որ սիրունոտ ա, սիրում ա էդ արտահայտությունը: ասենք հարցնում էին՝ ճի՞շտ ա, որ քեզ են պատրաստվում էդ պաշտոնը տալ, ասում էր՝ կոռեկտ չեմ համարում վարչապետի մտադրությունը մեկնաբանելը, և այլն

կամ կոռեկտ չեմ համարում էդ հարցը քննարկելը: ընչի՞, ի՞նչ մի անպարկեշտ հարց ա, որ

:)
donnamalina
Dec. 14th, 2015 06:05 am (UTC)
«օրինակ, դու, Պետրոս»
իմ ականջն ահավոր սղոցում ա «դու»-ն
մարդ ինչքան պետք ա ինքն իրեն չհարգի, որ դիմացինին դիմի «դու»-ով, այն էլ` եթերում
մանավանդ` բարձրաստիճան պաշտոնյան
մասնավորապես` երկրիս ամենաբարձրաստիճանը
( 3 comments — What did you say? )

Latest Month

July 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner