?

Log in

Previous Entry | Next Entry

Շարունակում ենք

Ուզում եմ պատասխանել հարգարժան Մարինե Պետրոսյանի հաջորդ հոդվածին:

Կարդալ այստեղ
Ուրեմն, ասեմ: Այն ամենը, ինչ գրել ես Թամանյանի մասին, այո, ճիշտ է: Այս բոլոր գաղափարները հայտնի են բոլորին, ովքեր իրոք հետաքրքրվել են, կարդացել են: Այո, խնդիր կար նոր մայրաքաղաք կառուցելու, հինը պահպանելու խնդիր դրված չէր: Եվ սխալ է պատմությունը <եթե>ներով գնահատել: Հենց դրա մասին բոլորս հազար անգամ ասել ենք, չգիտեմ ինչու ես ասում, որ դա դու ես հայտնագործել, հարյուր հատ հղում տվեցինք, ասում ես՝ հետաքրքիր չէ: Անցել է 100 տարի, եւ կարող ենք փաստել. լավ թե վատ, բայց այն ժամանակվա խնդիրները լուծվել են ժամանակին, իհարկե, ոչ ամբողջությամբ: Այսօր ամենինչ փոխվել է. չկա զրոյից նոր մայրաքաղաք կառուցելու անհրաժեշտություն, այսօրվա Երեւանը մակերեսով 10 կամ 50 /չգիտեմ հաստատ/ անգամ ավել տարածք է զբաղեցնում, քան թամանյանականը: Փոխվել է հասարակարգը /մի քանի անգամ: Փոխվել են համաշխարհային քաղաքաշինության տենդեցները, գեղագիտական մոտեցումները: Հիմարություն է քննադատել Թամանյանին այն տեսակետից, թե սխալ է թե ճիշտ, բայց նաեւ հիմարություն է ընդունել որպես խնդիրների լուծման միակ ճանապարհը: Մի անեկդոտ կա, վրացական կինոից. գյուղացիներից մեկը բարձրանում ա էլեկտրական սյան վրա, չի կարողանում իջնել: Հարեւանները հավաքվում են, մեկը ասում ա, ես գիտեմ ձեւը, մի պարան գցեք, ծերը բռնում ա, ասում ա դե քաշեք: Գյուղացիք քաշում են, էս մարդը ընկնում մեռնում ա: Ասում են, այ մարդ, էս խի՞ սենց բան արեցիր, պատասխանում ա. անցած տարի մեկը ջրհորն էր ընկել, տենց էինք հանում:

Երկրորդը, եթե ինչ որ մեկը ասում է, որ Թամանյանը ստալինյան քաղաքաշինություն էր իրականացնում, ես վեճը լքում եմ, ինչպես կլքեի, եթե մեկը ասեր Բախը՝ ատոնալ երաժշտության հիմնադիրն ա: Բավական է կարդաս ստալինյան հանդեսների քննադատությունը, որ տեսնես, ոնց էին նրանք քննադատում Թամանյանին: Անգրագետ, ավելիճիշտ՝ տգետ մարդկանց հետ խոսելը ժամանակի կորուստ է, ես չգիտեմ, քեզ ով ա տենց բան ասել, Մարինե ջան, արխային քշի թող գնա: Միեւնույն ժամանակ ծիծաղելի է այն կարծիքը, որ այսօրվա մեր քաղաքաշինությունը թամանյանական գիծն է շարունակում, ոչ եւ ոչ: Հենց ստալինյանն է շարունակում, բայց լինելով կրկնողություն՝ որակի տեսակետից շատ խղճուկ ու թերի:

Երրորդն էլ, երբ ասում ես, չկա ալտերնատիվ: Ես էլ կարող եմ չկարդամ քեզ, մյուսին, մյուսին, ասել, որ չկա ժամանակակից հայկական գրականություն: Չկա, որուհետեւ ես ալարում եմ մտնել գրախանութ ու մի գիրք առնել: Տասնյակ տարիներով աշխատում ենք, հարյուրավոր առաջարկություններ ենք արել, լավն են թե վատը՝ դա էլ ուրիշ խնդիր է: Կարող եմ բառերով էլ ասել. քաղաքաշինությունը պետք է լինի միջավայրային, կեղծ ձեւերը փակուղի են տանում, Թամանյանի ճարտարապետությունը բացի ամենինչից նաեւ ազնիվ էր՝ նյութերը, շինտեխնոլոգիան ու ձեւը համապատասխանում էին իրար, էլ չեմ ասում համապատասխան կրթության եւ մասնագիտական տաղանդի եւ ունակությունների մասին: Պետք է կառուցել այսօրվա մեթոդներով, այսօրվա ճարտարապետություն, բոլոր դեպքերում՝ հաշվի առնելով կոնկրետ տարածքի հատուկ պայմանները եւ սահմանափակումները: Ու քանի որ ի տարբերույթյուն 1920 թ մենք արդեն ունենք մեր մայրաքաղաքը՝ արդեն թվով երրորդ պետության, մենք պարտավոր ենք նոր մեթոդներ գտնել պահպանել նաեւ հիշողությունը:

Latest Month

July 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner