?

Log in

Իմ կարծիքով, սա արդեն ծրագրային ճառ էր ու շատ կարեւոր, պետք է ուշադիր լսել

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը վստահեցնում է, որ եզդի ժողովրդին վիրավորելու նպատակ չի ունեցել եւ դեմ չէ նրանց:

Նա պարզաբանեց, որ ի նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում եւ ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչեւ վերջ չի գրել»:

Սա մեր էսօրվա պետության կառուցվածքի արտացոլումն է։ Փաստորեն, սոցիալական ծայրահեղ շերտավորում ու արհամարական վերաբերմունք դեպի «ցածր» խավը։  Նենց տպավորություն ա, որ ֆրանսիական հեղափոխությունը չի եղել, չնայած պարոն դեպուտատին նայելուց կասկածում ես, որ եթե մոդեռնիստական դարաշրջան չլիներ, նա ժառանգաբար ազնվականների դասին կպատկաներ, եւ դեռ մեծ հարց է, արդյոք հնարավորություն կունենար գոնե տառաճանաչ լինելու։

Մյուս կողմից պարոն դեպուտատին պետք է զարմացնեմ, որ 20 տարվա ընթացքում ՀՀ այնպիսի համակարգ է կառուցվել, որ փողոցի հավաքարարներից շատերը հնարավոր է վերը նշված բառերի հեղինակից շատ ավելի խորը եւ լավ կրթված ու սովորած լինեն։ Ուղղակի մեր մոտ հաջողության հասնելու համար ոչ թե կրթությունն է անհրաժեշտ, այլ զորբայությունը, ճարպկությունը, լկտիությունը, աներեսությունը, ճիշտ շրջապատը, ինչը ամբողջ փաթեթով ներկայցված է ԱԺում, մանավանդ մեծամասնության շարքերում։ Իսկ էդ հավաքարարը կարող ա նորմալ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրում լրիվ ուրիշ տեղ աշխատեր, չնայած նման նորմալ երկրներում հավաքարարությունը նույնպես հարգված աշխատանք է, ինչպես մնացած օգտակար եւ կարեւոր զբաղմունքները։

Սիրելի հանդիսատես, վերջում կառաջարկեի ЧтоГдеКогда ակումբի եւ կառավարության բարձր հովանու ներքո անցկացնել ինտելեկտուալ մրցույթ պատահականորեն ընտրված 100 պատգամավորի եւ 100 հավաքարարի միջեւ եւ արդյունքները հրապարակել։ Կարծում եմ, նոր տարվա օրերին ահագին կզվարճանանք։

Tags:

Բարեւ ձեզ

Լավ բան կարթացի պանորամայում

Օրեր առաջ դիմեցինք մշակույթի նախարարություն, իմանալու թե ինչպե՞ս են գնահատում իրենց դերն ու անմիջական գործառույթների կատարումը: Պատասխանեցին, որ «Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի ապօրինի վերգետնյա շինարարական աշխատանքները կանխելու և հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչություն և Երևանի քաղաքապետարան:… ՀՀ մշակույթի նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները»:

Դիմեցինք քաղաքաշինության նախարարության, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունը դիմել է իրենց, ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ստացանք հետևյալ պատասխանը. «Մաշտոցի 5 հասցեում (Երևանի թիվ 1 շուկա) իրականացվող ինքնակամ շինարարության կասեցման և դրա հետևանքների վերացման վերաբերյալ` դեռևս 2012 թվականի մարտի 30-ի և նոյեմբերի 20-ի գրություններով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանին, որի արդյունքում հայտնաբերված խախտումների համար կառուցապատողը 2012թ մարտին տուգանվել է 200 հազար դրամի չափով, իսկ 2013 հունվարին` 2,5 մլն դրամի չափով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները: (Այս մասին, դեռևս գարնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, եղել է քաղաքաշինության նախարարության բազմաթիվ պարզաբանումներ):

Կարելի է փաստել, որ ՀՀ մի շարք նախարարությունների եւ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակները միասին վերցրած շատ ավելի նեղ են, քան ցանկացած միջին եւ խոշոր հայկական օլիգարխի ծանոթությունների եւ հնարավորությունների շրջանակները, ինչի առթիվ էլ ցանկանում ենք շնորհավորել մեր հարգարժան ընթերցողին:

Գաղտնիք չի /ինձ համար/, որ ոչ քաղաքականությունից եմ գլուխ հանում, ոչ տնտեսությունից, ու եթե հանկարծ դեմ արտահայտվեմ մաքսոյին միությանը միանալուն, հաստատ երկու րոպեում ջախջախիչ գաղափարային պարտություն կկրեմ կողմնակիցների փաստարկներից, իսկ եթե դեմ լինեմ եւրոպական նախագծին, շատ արագ ու կուլտուրական ինձ կբացատրեն, որ եթե բան չեմ հասկանում, ավելիլավ ա ձեն չհանեմ: Բա որ ասեմ, որ երկուսին էլ դեմ եմ՝ արդեն միացյալ ուժերով հեշտությամբ տեղս ցույց կտան, ու ճիշտ կանեն: Բայց իմ համար էդ փաստարկները կապ չունեն: Ինձ ուրիշ բան ա տանջում, երկար մտածել եմ, որն էր իմ ենթագիտակցական խորը հիասթափության պատճառը, հիասթափության, որ ապրեցի Սերժի հայտարարությունը լսելուց: Ու հասկացա դա, լսելով Սերժի որոշումը արդարացնողների փաստարկները: Մենք ընտրում ենք հեշտը: Էսօր մի տնտեսագետ ասեց. մաքսային միությանը միանալուց իհարկե կարող ա շաքարը թանկանա, բայց ինչու՞ բերել Բրազիլիայից, եթե կարելի է ԱՊՀ-ի որեւէ երկրից, ինչը էժան կլինի: Իսկականից, ինչու՞: Ինչի համար տանջվել նոր բաներ հորինել, եթե կարելի է մի քանի կիսատ-պռատ արտադրանք նաղդել ծանոթի միջոցով կազախների վրա /չնայած իրանք էլ հարիֆ չեն, դեռ հարց ա կառնեն թե չէ/, ի՞նչ իմաստ ունի զենք ճարել ստեղ-ընդեղ, եթե կտան էլի մի բան, ինչու՞ մտածել Սիրիայի հայերին ինչով օգնել ու ոնց արձագանքել ապագա իրադարձություններին, եթե կարելի է մի քիչ սպասել, տեսնել ինչով կավարտվի մեծերի կռիվը: Ու հարցը էն չի, որ ես գիշերը չէի քնում, երազում էի եւրոպական պայմանագրի մասին, ուղղակի նպատակով դժվարությունները մի տեսակ կյանքին իմաստ են տալիս, բայց զգում եմ, որ ինձ թողնում են միայն կենցաղային դժվարությունները՝ մի քիչ ավել փող աշխատել, մի քիչ պակաս կոմունալ ծածսեր անել, մնացածը կստացվի՝ երկրի այրերը կմտածեն իմ տեղ, գազն էլ մեկ էլ ու էժանացավ: Բայց ես ուզում եմ ավելիշատը ու դժվարը, եթե պետք էր 20 տարի պտտվել ու վերադառնալ նույն տեղը, հեն ա 1988 երկու տարի էր մնում դպրոցը ավարտեի, կգնայի Պոլիտեխնիկ, մի տաք տեղ գծագրական սեղան կտային, կասեին առավոտ 9 կգաս, կգծես, 5-ին տուն կգնաս, էս էլ քեզ սանատորյա, էս էլ քեզ 50 ռուբլիանոց Բիթլզի պլաստինկա ամերիկայից /Հայաստանն ա չէ՞, մի քիչ ավելի շուստրի ա/: Փաստորեն, իզու՞ր էր էս ամենինչը:

Չէ, ախպեր, ես տենց համաձայն չեմ, նեխած ակվարիումից դուրս ենք էկել, ընկել ենք հատակին, 20 տարի քարշ ենք գալիս որ գետին հասնենք /որտեղ կարող ա եւ կուլ տան, ո՞վ ա ասում չէ/, մի քիչ ա մնացել, բայց արդեն փոշմանել ենք, հետ ենք ուզում: Բայց ախար հին ակվարիումն էլ էլ չկա, կոնսերվի բանկայ ա:

Հիմա ինձ շատերրը կսկեն բացատրել, որ սխալ եմ, որ զգացմունքային բաներ ասելը տեղին չէ, քաղաքական լուրջ հարցեր են, անվտանգություն, ֆլան-ֆստան: Եսիմ, երեւի ճիշտ կասեն, բայց մի բան կոտրվեց մեջս:



381057_original

Tags:

Լսեցի էս փայլուն ճարտարապետա-արվեստաբանական վերլուծականը: Փաստորեն, այսօր Հայաստանում ոստիկանությունն ա թելադրում գեղագիտական չափանիշները:


Ես էլի կասեմ կարծիքս. էսօր ոչ մի դեպքում չի կարելի բանավիճել, արդյոք Փակ շուկան ճարտարապետական արժեք ուներ թե ոչ: Հայաստանի Հանրապետությունը ունի օրենքներ, օրենքներից մեկը կոչվում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ, կա նեւ ՀՀ Կառավարության կողմից հաստատված Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան), որը չնայած շատ թերի է, բայց ունի օրենքի ուժ, այդ ցուցակի 1.6/152 համարով գրանցված է Կենտրոնական ծածկած շուկան (1952 թ. Մեսրոպ Մաշտոցի պող. 3ա 1.6/152 Հ Ճարտ.` Գ. Աղաբաբյան, Կոնստ` Հ. Առաքելյան). Վերջ: Հավանեք թե չէ, սիրեք թե չէ՝ սա օրենքով ֆիքսված փաստ է: Շուկա լիներ, գոմ, ախոռ, զիբիլանոց թե դղյակ:  Ու փաստ է նաեւ, որ սեփականատերը, քաղաքապետարանը, մնացած գերատեսչությունները խախտել են վերընշված օրենքի գրեթե բոլոր կետերը:

Բայց դա էլ քիչ է, եթե նոր շենք կառուցվեր նույնիսկ ոչ թե հուշարձանի հաշվին, այլ դատարկ չոլում, միեւնույնն է, էլի բացակայում են փաստաթղթերը, որը արդեն ուրիշ՝ քաղաքաշինության մասին օրենքի խախտում է: Հետեւաբար, ցանկացած վեճ անիմաստ է, մանավանդ մի պաշտոնյայի հետ, որի պարտականությունների մեջ բացարձակ չի մտնում նման հարցերի քննարկումը: Էլ չեմ ասում, որ իր կողմից հիշատակված  ձմերուկ ծախող ուզբեկին ավելիհեշտ կլիներ բացատրել Շուկայի իրական գեղեցկությունն ու արժեքը:

Մեկ էլ ասեմ, որ ճիշտ կլիներ, որ ոստիկանը մտահոգվեր Հայաստանի օրենքների եւ ազգային արժեքավոր գույքի պաշտպանությունով, չեմ հասկանում, ինչու է ինքը իրեն համարում կանաչի վաճառող ադրբեջանցուց լավը, կանաչի ծախելու մեջ վատ բա՞ն կա:

Երեւանը տղայ ա

Լսել էի, որ կասկադի հուշասյունը իր իսկական նախագծով առաջ վերեվի հատվածը չի ունեցել, ու որ կառուցելուց հետո ասում էին "мечта импотента", դրա համար ամաչեցին ու ավարտ հորինեցին, բայց չէի հավատում, մինչեւ էս ֆոտոն գրքի մեջ չգտա

Բայց իմ համեստ կարծիքով, սկզբունքորեն ուրիշ ա, ու շատ լավն ա առանց էդ կեղծ ուրարտա-սոցռեալիստական պսակի, լավ ուժեղ ստելլայ ա, ու հեչ էլ վատ չի, որ ասոցիացաներ ա առաջացնում հայկական արվեստին բնորոշ եւ տարածված քանդակների հետ

monument





Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

էկավ էլի

Էսօր օղորմածիկ Շուկայի մոտ

Եւ այլնCollapse )

Քաղաքաշինվածություն

Էս Կոմիտասի շենքի հետ կապված հարց ա առաջանում: Անշուշտ, քաղաքում կարող են ծրագրեր իրականանալ, որոնք լավ չընդունվեն բնակչության կողմից, չնայած իրականում ապագայի համար պետք են, այդ տիպի կոնֆլիկտները ամենտեղ լինում են: Իհարկե, դրանց լուծման բազմաթիվ ձեւեր կան, որոնցից ոչ մեկը մեր մոտ չի կիրառվում, նախնական քննարկումներ մարդավարի չեն լինում, մարդիկ տեղյակ չեն ինչ կլինի իրենց քթի տակ վաղը, եւ այլն: Մի կողմ դնենք, որ որոշումները ապօրինի են ընդունվում, որ առանց գոնե պատշաճ ձեւակերպված փաստաթղթերի շինարարություն են անում, որ իշխանությունները բռի են ու անգրագետ, որ չկա քաղաքաշինական հեռանկարային փաստաթուղթ, համաձայն որի մարդը կիմանա, թե ինչ է սպասում իր անշարժ գույքին, որը կարող ա նորակառույցի պատճառով արժեզրկվի: Մոռանանք, որ թաղապետի խոսելաձեւը արդեն վկայում է նրա մասին, որ էդ մակարդակի մարդը իրավունք չունի որոշումներ կայացնել եւ այլն եւ այլն:

Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում /ու իհարկե՝ հրետորական/

Ի՞նչ քաղաքաշինական հիմնավորում, նպատակ ու իմաստ ունի Կոմիտասի վրա 14* հարկանի բնակելի շենք խցկել արդեն լավ թե վատ ձեւաորված կառուցապատման մեջ, արդյո՞ք ինչ-որ մեկը հաշվարկել ա ինչպես դա կազդի Կոմիտասի պողոտայի տրանսպորտի ու մնացած ենթակառուցվածքների վրա: Կարո՞ղ ա լավ ա, ճիշտ ա, ու պետք ա սաղ 5 հարկանիները վերացնել ու բարձրահարկ բնակելի շենքերով կառուցապատել: Հարց ա, որի պատասխանը իհարկե չկա, քանի որ ՀՀ քաղաքաշինությունը մի սկզբունք ունի. գտնել մի կտոր հող, վրեն մի բան սարքել, հնարավորինս մեծ, արագ կառուցել, օր առաջ ծախել ու մոռանալ դրա մասին: Բնականաբար, ամենահարմարը բնակելին է. ծախեցիր՝ տերը չես, ինչ ուզում ա լինի:

Լավ կլիներ նախկին եւ ապագա գլխավոր ճարտարապետները պատասխանեին, էլ չեմ ասում Ճարտարախետության Պետական Կոմիտեի Նախագահը

-------
*  իսկ հիմա հարեւանների ճնշման պատճառով դառել է 7 հարկ, էդ էլ ա զարմանալի, ինչքան հեշտ ա շենքը մեծանում-փոքրանում, կարծես թե շենքը երշիկ ա, ինչքան կուզես՝ կկտրես, կամ ինչքան կուզենք էդքան կխբենք:

Նախանձի սպիտակը չկա

3 բան կա, որին միշտ նախանձել եմ ու կնախանձեմ՝ սեւ, սարսափելի, ուժեղագույն նախանձով․

Առաջինը, միշտ նախանձել եմ էն էրեխեքին, որոնք ապրել են ծովափնյա քաղաքներում, ու կարող էին ամեն օր տնից փախնել, գնալ նավահանգիստ ու թքելով արգելքների վրա բարձր բետոնե պատերից ցատկել ծովը՝ նավերի, նավակների մեջ։ Առաջի անգամ էդ ծայրահեղ մանկական ադրենալինախառը ազատության մասին Իսկանդեռի մոտ կարդացի, տարիներ հետո Բաթումիում աչքովս տեսա, էլ ավելի նախանձեցի։

Երկրորդը, միշտ նախանձել եմ Թուռ Հեյեռդալին, Ժակ Իվ-Կուստոին ու իրանց նմաններին

Երրորդն էլ, նախանձում եմ վիրտուոզ երաժիշտներին, բայց ոչ թե տեխնիկական ունակությունների համար, այլ երաժշտական գործիքի հետ միաձուլվելու, ջուր լցնելու պես հեշտությամբ երաժշտությունը ստեղծելու հնարավորության համար։

Փաստորեն էլ նախանձելու բան չունեմ, մնացածը կամ չեմ ուզում, կամ որ ուզեմ՝ կունենամ կամ կանեմ։

Tags:

Էրեկ Փակ շուկայի մոտով էի անցնում, մալադեց, տղեքը հասցնում են երեւի օբյեկտը Լֆիկին խոստացված ժամանակին հանձնել, համարյա վերջացրել են շինարարությունը

Բնականաբար, չեմ ճանաչում Տարոնին իբրեւ քաղաքապետ, այդ պաշտոնը համարում եմ թափուր, քանի որ էդ երիտասարդը ուժ ու ցանկություն չգտավ իրեն վստահված պետական /ազգային/ գույքը պահպանելու, ու թույլ է տալիս քաղաքում ապօրինի շինարարություն առանց գոնե ստից թուղթ ու պեչատի, այսինքն քաղաքապետը իր ամբողջ անձնակազմով կամ համահանցակից են, կամ սաղով, շատ ներողություն, ցռել են տակները Փակ շուկայի նոր տիրոջ կերպարից։ Չնայած երկրորդ տարբերակի հետեւանքը անխուսափելիորեն առաջինն է էս պարագայում․ էնքան են տակները արել, որ դառել են համահանցակից։

Ստեղ վերգոների մի մասը հիշատակվում է Սլովո նե սոլովեյ, կամ հո~պ, ասել ես
Ժամանակ լինի, հերթով կգտնեմ, ով ոնց էր սկզբից համոզում, որ անհրաժեշտ ուժեղացում ա, փլուզում, ֆլան-ֆստան

Мы поименно вспомним всех, кто поднял руку, չկասկածեք, ինձ մոտիկ մարդիկ էլ, չնեղանաք, դուք եք մեղավոր

Դեսերտ, քաղաքապետարանի լկտի ստի վառ եւ դասագրքային օրինակ*․

«Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:»

-----------------
* բայց էն որ ՄԵԿ սյուն ապամոնտաժել են ճիշտ ա, հարգելի պարոն դատավոր, նա վսյակիյ, էլի։ Նույնիսկ լավատեղյակ աղբյուրները ասում են, որ հատուկ չամրանավորված հեշտ քանդվող սյուն էր պատրաստվել շինհրապարակում, որ հեշտ քանդվի

Էս նկարները առաջի անգամ չեմ դնում

ուզում եմ հիշեցնել, որ ինչպես Փակ շուկայի դեպօքում, այդպես էլ այստեղ հուշարձանը հուշարձան է ոչ միայն արտաքին պատերով, այլ կառուցվածքով

Հետաքրքիր ա, ինչու են զոհ դառոնում հատկապես այս երկու ճարտարապետների ստեղծագորոծությունները՝ Աղաբաբյանի եւ Բունիաթյանի, ի՞նչն է պատճառը

Երեւի նա է, որ Թամանյանի նման բախտ /կամ ավելիճիշտ դժբախտություն/ չունեցան կուռքի ստատուս ձեռք բերելու, կուռքի, որի գործունեության իրական ուսումնասիրությունը, իմանալն ու հարգանքը ստեղծագործության հանդեպ ձգտում է զրոի, բայց անունը դարձրել են կախարդական բանալիատիպ դրոշ։

Զարմանալի է, բայց այն ոճը, որը հիմա բոլորը՝ սեմշկա ծախողից մինչեւ տարատեսակ նախարարներ կոչում են «թամանյանական», ձեւավորվել է ավելիշատ նույն Աղաբաբյանի եւ իր սերնդակից տաղանդավոր ճարտարապետների ջանքերով։

Իսկ էս խեղճ Բունիաթյանի բախտը ընդհանրապես չի բերում։ Թումանյան-Նալբանդյանի հրաշալի ՍՊԻՏԱԿ շենքերը քաղաքապետարանից չոբանի մակարդակի գեղարվեստական  պատրաստվածության տեր ինչ-որ չինովնիկ գունավորեց, Սեւան հյուրանոցը անհայտ ուժեր քանդեցին /պրիչեմ պարզվում ա մարդ տեղյակ չի ոնց ա էղել/, Սեւանի կողքի նախարարությունը վառեցին-քանդեցին, տեղը ինչ-որ անհաջող ռենդերի արդյունք-թյուրիմացություն են կառուցում, հիմա էլ Բանկի վրա են ամպեր կուտակվել։ Արա, նորմալ շենք ա, ռեմոնտ արեք օգտագործեք, իյա։ Էդ փայլուն մարդուն՝ Բունիաթյանին հանգիստ թողեք։

Քանի օր փորձում էի տեսնել «Ամերիա»֊ի նախագիծը, բայց բացի փողոցում դրված պաստառի բան չգտա, հերթական ռազմական գաղտնիքը։ Պաստառի վրա էլ երկար֊բարակ պատմական ակնարկ էր ու ոչ մի կոնկրետ պատկեր, թե ինչ է կառուցվելու։
Հույսով եմ, որ Ամերիան տարբերվում է լֆիկներից։ Դե պետական մարմինների վրա հույս չկա, մանավանդ մշակույթի անիմաստ նախարարության։ Հասկանալի է տրամաբանությունը, մենք ամենալավ Ամերիան ենք, լիքը փող ենք տալիս ստեղ-ընդեղ, ինչ կուզենք՝ կանենք։ Հիմա մնաց նախագիծը տեսնել, բայց դե դա էլ գիտեք, գաղտնիք ա։

164118_original


164440_original


164806_original


164954_original

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄCollapse )




UPDATE

Արտաշես Կազախեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ապամոնտաժվում են շենքին հարակից կցակառույցները, իսկ ինչ վերաբերում է շենքին, ապա բացի կոնստրուկտիվ աշխատանքներից, այլ աշխատանք նախատեսված չէ. «Շենքը 30-ականներին է կառուցվել ու այժմ ամրացման կարիք ունի: Նախագիծը քննարկվել է և հաստատվել է: Ինչ վերաբերում է դրա հրապարակմանը, ապա այն գաղտնի չէ, երբ սկսենք բուն շինարարականն աշխատանքները, կպաստառապատենք և կփակցնենք նախագիծը»,-ասաց նա:

Անդրադառնալով շենքի քանդման մասին լուրերին, Կազախեթյանը նշեց, որ դա հավանաբար կապված է հարակից շենքի բնակիչների բողոքների հետ:
Շատ ուրախ եմ, եթե այդպես է, սպասենք, տեսնենք
Էսօր հետաքրքիր նորություն իմացա
ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:

Բայց ավելիհետաքրքիր էր պատասխանը

Հետաքրքիր է նրանով, որ լավ առիթ է կարեւոր քննարկում սկսել /ավելիշուտ՝ շարունակել/․ արդյո՞ք պետք է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը որպես այդպիսին։
Նարեկ Սարգսյանը ասում է․ Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:

Այստեղ ահռելի խառնաշփոթ կա։

եթե հավես ունեք, կարդացեքCollapse )

Շատերս զբաղված ենք հանապազօրյա կենցաղային կամ նման հիմար հարցերով, եսիմինչերով, իսկ այդ ժամանակ նույն քաղաքում, մեր կողքին մարդիկ իսկապես կարեւոր, շատ մեծ, էլ չեմ ասում պարզապես գեղեցիկ գործ են արել։ Հպարտանում եմ, լուրջ։
Նենց որ հերիք ա լացեք, դժգոհեք, փնթփնթաք, էդ սաղ հիմա էլ լսելու չի, իսկ տարիներ հետո էս ամենինչը մեր մանր-մունր գործերի հետ կմոռացվի կգնա, իսկ Անթոլոգիան հաստատ կմնա:



“Հայ Կամերային Երաժշտության Անթոլոգիա” Մաս I Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար
«Արս լունգա» դուետը ձայնագրել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփում է ընդգրկված հեղինակների հայերեն և անգլերեն կենսագրականները:

“Anthology of Armenian Chamber Music” part 1: Music for cello and piano”
12 CD albums, 60 works by Armenian composers from beginning of 20th century till today were recorded by Duo ARS LUNGA during past 2 years.
Albums include 60 composers’ biographies in Armenian and English.

Jun. 11th, 2013

Մեր մեջ ասած, Ալեքսանյանը լավ ա անում, աբ ինչ, հենց երդումնակալության ժամանակ ցինիկաբար ապտակում ա առաջի հերթին իր թիմակիցներին, տեղն ա, հիմար-հիմար կռուծիտների համար լավ էլ պատասխան ա

Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում, էդ հընգեր Դալլաքյանը 1:57 /ինքն ա, չէ՞, եթե սխալվել եմ՝ ներողություն/ ինչի՞ վրայ ա տենց հրճվել, մէ քեֆ, մէ ծիծաղ, ինչի՞ վրա ես խնդում, արա, որ կողքիդ նստածը ամբողջ պետության վրա քո ներկայությամբ թքում ա՞, ոչինչ, էդ քո համար երեւի անձրեւի պես բան ա, շաքարով

Արաաա, էս ինչ խնդալույ ա, ցիրկը քանդեցին՝ տեղափոխեցին քաղաքապետարան

Նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
ճարտարապետությունը եւ դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն», - հայտարարեց քաղաքապետը:

Նորից կարդացեք, թող հնչի ոսկեղենիկ հայերենը Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը

Ուրեմն, ընգեր քաղաքապետ, վատ-վատ բառեր չեմ գրի /չնայած մտածում եմ/, ամոթ ա, ուղղակի միտքը ասեմ․
էդ բազմաբնակարան բազմահարկ շենքը էդ մեղմ ասած սեփականատերը վաղուց կառուցել-վերջացրել ա, գնա ինքդ նայի /չնայած մեկը տենց գնաց բան չտեսավ, երեւի տեսողության պրոբլեմ ուներ կամ ավելի լուրջ մտավոր խնդիրներ/

Ինչ վերաբերում է "Սիրուն չի - 2" օպերացիային, ապա էդ հեքիաթը ուրիշ տեղ պատմեք, կամ էլ պատասխանեք․

- ո՞վ է որոշել, ու՞ր ա որոշումը.
- ի՞նչն ա ապամոնտաժվելու
- արդյո՞ք վերականգնվելու է ներքին կառուցվածքը /այսօրվա վիճակով շենքի գրեթե 2/3 ավիրած է/
- ո՞վ եւ ինչ մեխանիզմով է պատժվելու, ե՞րբ է համաձայն օրենքի հարուցվելու քրեական գործ կառուցապատողի, սեփականատիրոջ, պատասխանատու մարմինների նկատմամբ
- ու՞մ հաշվին են կատարվելու քանդման եւ վերականգնման աշխատանքները, բոլորին պարզ է, որ դա չի կարող լինել բյուջեն, չէ՞, նորից եմ հարցնում․ ՀԱՍՏԱՏ ԵՍ ՉԵՄ ՎՃԱՐԵԼՈՒ, ՉԷ՞

mtqer

Хорошо темперируется нынче клавир

Все вкусные пиццы похожи друг на друга, каждая отвратительная пицца отвратительна по-своему

Արլեկին արմատ

Ճանապարհային ոստիկանության բրոունյան շարժման վարչության ավագ տեսուչ

Ջոննի իդեպ

ականատես - Сапёр

долбоебствующие молодчики

Էրեկ պատահաբար հայտնաբերեցի էս գլուխգործոցը

p7 VIKTOR1

Լավ, ինձ բացատրեք, բա՞ն ա պատահել, մի՞թե նույն մարդիկ ենք մենք ու մի 80 տարի առաջ ապրածները: Լավ, ժամանակակից արվեստը մի կողմ դնենք, ասենք լավը չի, աշխարհնել սխալ ա զարգանում, մենք ենք վաղուց ամենինչ հասկացել

Հիմա եթե անպայման ռեալիստական պիտի արձանը, ապա մի քանի մետր էնկողմ երկու ուրիշ արձաններ կան, էլի կարծես թե նույն հայերի տեղադրած, որոնցից մեկը 80 տարի առաջ, համեմատեք.

Isahakyan_yerevan 9d86ad2952dfc745efe30d9327c28164

80 տարի անցել ա, մենք ոչ թե չենք զարգացել, մենք հետ ենք գնացել էնքան, որ չենք կարա խելքը գլխին գոնե համաչափությունները, գոնե տեխնիկական մասը քանդակի ապահովենք, իսկ գաճաճ պատվանդանի մասին ավելիլավ  ա ձեն չհանել: Եթե սա մի տեղ գերեզմանոցում դրած լիներ, մի ուստա մեծահարուստի համար արած լիներ, կհասկանայի:

Էլ չեմ ասում, որ ստեղ դեռ 20-ականներին տեղադրել էին մեկ ուրիշ արձան, որը վարի տվեցինք /չնայած կարելի էր էդ մարդու կենսագրությունը տակը գրել, ասել, ժողովուրդ, արձանը նայեք ու էս մարդու պես մի արեք, ոչ թե դնել ավիրել/, կարող եք սովետական արվեստը սիրել կամ չէ, բայց որ սա սրանց մեջ էլ 90 տարի ա, ու հինը 100 անգամ ավելի արդիական ա, էլ չեմ ասում, որ գոնե պրոֆեսիոնալ արած ա: Ու համ էլ Ղուկասյանինը արվել ա շատ ավելի սոված, ծանր ժամանակներում

Памятник_Гукасу_Гукасяну_в_Ереване_(уничтожен)

Մի խոսքով, թարգեք, մի արեք, ավելի լավ ա ոչ մի բանի մի կպեք, այ անգրագետներ, թող ոնց կա մնա, մինչեւ տեսնենք ինչ ենք անում

Հ.Գ. Վաղուց ուզում եմ, բայց ալարում եմ, մի ֆոտոշարք ցույց տամ, որը ապացուցում ա, թե չգիտես ինչու հայկական քաղաքաշինության էսթետիկական բաղադրիչը ինչքան ա նմանվել թուրքականի, լրիվ նույն մտածողությունն ա, նույն կանաչապատումը, նույն տխուր արձան-փոքր ճարտարապետական ձեւերը, շենքերի գույները, նույն տիպի բարձրահարկ բնակելի շենքեր, մի խոսքով, որ տեսնեք կվատանաք

продолжение первомая

В Стамбуле, рядом с площадью Таксим

914155_10151906727698098_600609515_o

Не могу не отметить день рождения выдающегося архитектора Марка Григоряна.
Бережно храню две драгоценные реликвии, связанные с ним.

Первую, брошюру о творчестве, в 1977 подарил моему деду сам Марк Григорян, о чем свидетельствует дарственная надпись

IMAG1255

Через 15 лет вторую подарил внуку моего деда /dabavog-у/ внук Марка Григоряна - markgrigorian. Это маленькая книга - сборник чертежей классических деталей; она, должно быть, лежала когда-то на чертежной доске архитектора, в ней много карандашных примечаний, рисунки на полях, и потому вдвойне дорога.

IMAG1254

ПС Есть еще кое-что, об этом потом

светлая тень и чистота

Ցավոք, Փակ շուկայի մասին /եւ ոչ միայն/ էս տողերը չեն կարդա, իսկ եթե կարդան էլ՝ չեն հասկանա նրանք, ու հասկանալը կարեւոր ա, քանի որ իրանք են էսօր որոշում ու անում

Андрей Битов. Отрывок из книги "Уроки Армении", Փակ շուկայի մասինCollapse )

"Обжирается и пресыщается всегда нищий, всегда раб, независимо от внешнего своего достояния. Обжирается пируя, обжирается любя, обжирается дружа… Выбрасывает хлеб, прогоняет женщину, отталкивает друга… Грязь. Пачкотня. Короткое дыхание, одышка… Такому положено ничего не иметь — голодать, только голодный он еще сохраняет человеческий облик и способен к сочувствию и пониманию. Он раб. Сытый, он рыгает и презирает все то, чем обожрался, и мстит тому, чего жаждал, алкал. Алкал и налакался. Такая мнимая свобода от мирского, когда уже сыт, такая якобы духовность… Поводит мутным взором, что бы еще оттолкнуть, испачкать и сломать. Он исчерпал свое голодное стремление к свободе, нажравшись. И теперь его свобода — следующая ступень за сытостью — хамство. Потому что опять он не имел, не владел, дорвавшись, и теперь, чтобы убедить себя в своей свободе, он должен плевать на все то, к чему так позорно оказался не готов, — к обладанию.
С изобилием справляется только культура. Некультурный человек не может быть богатым. Богатство требует культуры. Некультурный всегда разорится, а потом будет разорять."

Почему я раньше не читал Битова?



You Can Wehrmachtskanister!

Իրադարձությունների բերումով սկսեցի հետաքրքրվել, թե ինչ բան է հայերի ասած "կանեստըր" կոչեցյալը, պարզվեց թույն գործ ա, ինժեներական մտքի թռիչք

Ինչ ուզում եք ասեք, գերմանացի ինժեները ու գերմանացի կոմպոզիտորը նույն ծեռի երկու ճյուղ են

մեր շինանյութի խանութներում լիքը կանիստրներ են ծախում, չինական ժեշտի զիբիլ, 10 լիտրանոցը 10-15 հազար դրամով, վերջը գնեցի հին սովետական ալյումինե մեկ մը, 3000 դրամով, վերնիսաժից, պարզվեց՝ iPhone-ից պակաս զիլ մտքի թռիչք չի, լուրջ եմ ասում
Ակազիցյա, սաղ աշխարհի դասական կանիստրաները թխած են գերմանականից, 1937 թվին ֆաշիստական նախագծից, որը

Особенности конструкции, сделавшие эту конструкцию уникальной и знаменитой (почти все они хорошо видны на фотографии):


  • Вся в целом вписана в параллелепипед. Можно плотно укладывать штабелями и закреплять со значительными усилиями без риска повредить друг друга выступающими частями.

  • Шов, соединяющий штампованные половины канистры, «утоплен» относительно описанного параллелепипеда, не выступает и не может повредить другие канистры.

  • Три рукоятки обеспечивают удобство обращения. Одну канистру можно нести вдвоем или по две штуки в каждой руке. Передача канистр по цепочке так же облегчается.

  • Воздушный карман. Полная канистра плавает, не тонет (хотя это больше относится к содержимому, плотность большинства углеводородов меньше плотности воды). Воздушный карман используется для компенсации изменения объема жидкостей при изменении температуры. Сифонная трубка, кроме прочего, позволяет выравнять давление в кармане с забортным, при открытии канистры, что предотвращает разлив жидкости.

  • Крестообразная штамповка на боковых стенках, увеличивающая жёсткость, слабо выпуклые упругие боковые стенки.

  • Конструкция крышки, в отличие от резьбовой, имеет намного более высокую оперативность открывания и закрывания. Открытая крышка может фиксироваться.

  • Конструкция крышки такова, что при незначительных повреждениях резиновой прокладки утечка жидкости не происходит, а сама резиновая прокладка не выпадает.

  • Наличие сифонной трубки, ускоряющей процесс опорожнения канистры при полном её переворачивании.

У стальной канистры этого типа слабым местом является дно, которое ржавеет сразу с двух сторон — внутренней (от присутствия воды в бензине) и наружной (краска царапается в основном на днище.)

Wehrmacht-einheitskanister

մնաց երջանկության համար սրանից մարդ ունենա
զարմանում եմ մեր հարուստների վրա, մարդ էդքան փող տա հիմար բենթլի-մենթլիներին, իսկ էս հրաշքից չառնի

VW_Kuebelwagen_1

Tags:

հայրական պատգամ

Տաքսիստը կյանքն էր պատմում.

- Ախպերս, կամանդիրը պրիզիվից մի երկու օր հետո տղուս ձեռը հեռախոսը տեսավ, վեկալեց: Որ գնացինք էրեխուն տենալու, կամանդիրը ինձ կանչեց մի յան, ասեց. "Էս հեռախոսը տար տուն, չի կարելի, բայց մարդկայինով չեմ ուզում մոտս պահեմ, վերցրա գնա": Ես էլ տղուս տարա մի անկյուն, ասեցի. "Տղա ջան, էս հեռախոսը վեկալ, անջատի, մի տեղ պահի, պատի ծակ գտի, մի տեղ ու մի միացրա, հետո պետք լինի տես մարդ չտենա, ծնգցրա, ես կիմանամ որ նադեժնի մոմենտ ա, հետ կզանգեմ": Հետո մի երկու ամիս անցավ, կամանդիրը տեսավ հեռվից, որ խոսում ա, ձեռից վեկալեց, պատով տվեց ջարդեց: Բարեկամս էլ գաղութում ա հիմա /հպարտությամբ- դաբավոգ/, իմացավ էս պատմությունը, ասեց. "Որտեղացի՞ ա էդ կամանդիրը", պարզվեց հետի տղեքի համագյուղացիա ա, համարը իմացանք, տղեքը զանգեցին ասեցին. "Էս էրեխու հետ ինչ էղել ա, մոռանում ես, հետը նորմալ հարաբերություն ես ստեղծում, մի հատ էլ հեռախոս որտեղից ուզում ես գտնում ես տալիս ես մեր էրեխուն": Ասեց, էղավ, տղեք ջան, դե իրա համագյուղացիք են, հո չէր կարա հետները թարսվեր: Համ էլ իրանց սեյֆերը որ բացում ես, հեռախոսները թափվում են գետնին, էնքան են առգրավում էրեխեքից: Մեկ էլ որ պոստեր են տանում, թուրքը 100 մետր կարող ա էնկոմ կանգնած լինի, էրեխեն չի կարողանում գիշերը մթով ծխի

Tags:

Միշտ ասել եմ, որ ցանկացած երեւույթ կարելի է համարել բավական զարգացած, երբ նա հասնում է մարազմատիկ դրսեւորումների:

Երկար տարիներ հետեւում էինք, ինչպես են իրական մեծ եւ փայլուն ճարտարապետ Ա․Թամանյանից ստեղծում անշունչ վախենալու կուռք, ֆետիշ, քանի որ տոտալիտար քաղաքաշինության խորթ զավակ ու ծաղրանկարային նմանակ հանդիսացող նոր հայկական քաղաքաշինությունը կարիք ուներ գոնե ինչ-որ գաղափարային արդարացումների, եւ ընդհանուր պրիմիտիվ կեղծ հայրենասիրական ֆոնին ստեղծեց իր համար մի խղճուկ բառարան, որը հազիվ մի 3-4 բառից է բաղկացած, օրինակ․ ազգային, թամանյանական․․ Իհարկե, էս թամանյանականը ընդհանրապես կապ չունի իսկական Թամանյանի հետ։ Ավելին, էսօր փորձեցի ինտերնետում գտնել Թամանյանի ստեղծագործությունների ցանկը՝ չկգտա, կար մի քանի կենսագրական հոդված /ընդ որում, մեկի տակ քոմենթ կար․ «շատ երկարա մի քիչ կրճատ գրեք»/, բայց լուրջ գիտական հոդված չկար, եթե գիտեք՝ հղում տվեք։ Ասածս էն ա, որ իրականում Վարպետի նախագծած եւ կառուցված շենքերը Երեւանում կարելի է մատերի վրա հաշվել, բայց ես կուզեի, որ լրագրողներից մեկը մի ուսումնասիրություն անի, համոզված եմ, մարդկանց կարծիքով Թամանյանի նախագծած շենքերի գումարային թիվը 100-ի էլ կհասնի։ Սա երկար խոսակցություն է, բայց ինչից սկսվեց․ ես ինքս բան չգիտեմ, բայց ասում են, որ Պուշկինի 25 հասցեում գտնվող Թամանյանի կողմից նախագծված շենքի /որը ՀՀ Երեւան քաղաքի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ N:56 տողն է զբաղեցնում/ գլխին ամպեր են հավաքվել:
Ինչ ասեմ, եթե լուրերը ճիշտ են, ուրեմն տրամաբանական պտույտ կատարվեց, եւ Վարպետի ազնիվ անունից՝ բիրթ գործիք ստեղծողները հիմա այդ նույն գործիքը օգտագործում են արդեն հենց Թամանյանի ժառանգության դեմ։

Թամանյանը իրոք մեծություն է, եւ իր ստեղծածը կարիք ունի ոչ թե տգիտության կողմից մեծարվելու ու անշարժանալու, այլ իսկական գիտական ուսումնասիրության եւ, ամենակարեւորը, շնորհակալ քաղաքացիների կողմից հոգատար պաշտպանության, խնամքի եւ հարգանքի։ Նորից եմ ասում, Թամանյանի նախագծած շենքերը շատ քիչ են, գնացեք ինքներդ գտեք ցանկը, ես ունեմ, ու միայն իր կողմից կառուցած լինելը երեւի բավարար է, որ էս միլիոնանոց լեն ու բոլ քաղաքում մի փոքրիկ բնակելի շենք ուղղակի կարգի բերվի, բայց չփչացվի։

ՀԳ Հա, մոռացա զգուշացնեմ, ով ասի «դե լավ հա, հին ախմախ շենք ա» կամ «դե ճակատը մնա հերիք ա էլի»՝ փախաք իմ տարածքից

554832_510932648962765_1117971673_n
photo © Hayk Bianjyan
լուսանկարը այստեղից

Մի անգամ խորհրդարանական ընտրություններից առաջ նման միտք արտահայտեցի՝ խելոք մարդիկ ճնշեցին, ասեցին.

Բայց հիմա ավագանու հերթն ա, մեկ ա մտածում եմ, որ մի բան սխալ ա գնում: Ես ընդունում եմ, որ համամասնականը գոնե ինչ-որ տեղ ավելի հարմար ա էն իմաստով, որ տարբեր բաշիբոզուկների համար գոնե կուսակցությունները տեսականորեն կարան ամաչեն /իհարկե չեն ամաչի երբեք/:

Բայց դե իհարկե, լավ կլիներ Երեւանը նենց քաղաք լիներ, որ ունենար քաղաքացներ /քաղաքի մարդ իմաստով, ոչ թե ընդհանրապես պետության/, եւ ինչ-որ ձեւաչափ լիներ, որ էդ հեքիաթային քաղաքացիները կարողանային առաջադրել քաղաքի կյանքում իրական դեր խաղացող անհատականությունների, ամենատարբեր մասնագիտությունների: Դժվարանում եմ ասել, արդյոք հնարավոր ա մտածել այնպիսի մեխանիզմ, որ իրոք արժանի մարդիկ լինեին այդ ցուցակում, ոչ թե տարբեր հորոխպոր տղեք ու նման լակոտ-լուկուտ, բայց երեւի կարեւոր կլիներ, որ ավագանու անդամները ընդհանրապես ոչ մի հատուկ կարգավիճակ ու պայմաններ չունենային, բայց լիքը լուրջ պարտականություններ, եսիմ: Ցանկություն ա, հասկանում եմ չլնող բան ա: Ուղղակի նույնիսկ ամենալավ ու խելացի կազմած կուսակցական ցուցակները ունեն շատ ընդգծված կուսակցական ականջներ, ինչը թույլ չի տալիս հանգիստ սրտով ընտրել, թե չէ էլի սենց հիմար բաներ կլինի /Արմանը ցույց տվեց/:

Օրինակ, լավ կլիներ ընտրաթերթիկում  ամեն ցուցակի յուրաքանչյուր անունի կողքը հնարավորություն լիներ նշում անել, ու քաղաքացիները փաստացի քվեարկեին կոնկրետ մարդկանց համար, ասենք, 10 մարդու համար քվեարկեիր տարբեր ցուցակներից, շատ իմանամ:

օֆ աման, եսիմ է

Latest Month

July 2016
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Tags

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner