Shur (dabavog) wrote,
Shur
dabavog

Переводим Хармса на армянский now!

здесь
http://dabavog.livejournal.com/209358.html?view=2004686#t2004686

я объявил конкурс на перевод стихотворения Хармса

Я гений пламенных речей.
Я господин свободных мыслей.
Я царь бессмысленных красот.
Я Бог исчезнувших высот.
Я господин свободных мыслей.
Я светлой радости ручей.

Когда в толпу метну свой взор,
Толпа как птица замирает
И вкруг меня, как вкруг столба,
Стоит безмолвная толпа.
Толпа как птица замирает,
И я толпу мету как сор.

1935 (?)



Пришло время подвести итоги.

Надо сказать, я приятно удивлен - 18 вариантов!

18 տարբերակ, շնորհակալություն բոլորին

Давайте вместе посмотрим, подумаем, сравним.
Комментарии и PR приветствуются.

Надеюсь, случайно не пропустил никого. Если есть замечания - пожалуйста.



1. iparika

Հուր ճառերի հանճարն եմ ես,
Ճախրող մտքի տիրակալը,
Արքան եմ սին գեղեցկության,
Զևսը փլված բարձունքներում.
Ազատ շնչի տերն եմ սակայն,
Լույս բերկրանքի կարկաչ առուն:

Իմ հայացքից մի ողջ ամբոխ,
Թռչուն դարձած, ծվարում է,
Ես` մի ձիգ սյուն, այն քար կտրած,
Պապանձվում է, լռում հանկարծ.
Տե’ս, հավքի պես կուչ է եկել,
Մաքրեմ ձեռքով, փոշին մնաց:

2. aljbucit

Ես`բոցավառ ճառերի հանճար,
Ես`ազատ մտքերի տիրական,
Ես`արքա անկապ գեղեցկության,
Ես`աստված կորած բարձրունքների,
Ես`ազատ մտքերի տիրական,
Ես`պայծառ ուրախության առու:

Երբ աչքս ամբոխին եմ ես նետում,
Ամբոխը քարանում է ծտի պես
ՈՒ շուրջս, կարծես ես մի սյուն լինեմ,
Կանգնում է այդ ամբոխը լուռ ու մունջ:
Ամբոխը քարանում է ծտի պես
ՈՒ ես նրան ավլում եմ ինչպես աղբ:

3. narara

Ես եմ հանճրը բոցավառ ճառերի.
Ես եմ տերը ազատ մտքերի.
Ես եմ արքան անիմաստ գեղեցկության.
Ես Աստվածն եմ գետնախառը անեզերության .
Ես եմ տերը ազատ մտքերի.
Ես հոսում եմ լուսեղ ուրախությամբ .

Ճամփես փակող թափորը սաստոմ եմ հայացքով
ծտի պես կարկամած ամբողը քարանոմ է
խմբվում է շորժս լուռ
կառծես ես սյուն լինեմ
ծտի պես կարկամած ամբողը քարանոմ է
Եվ ես ամբոխը այդ աղբի նման թափում եմ

4. mekayles

Հրավառ ճառերի հանճարն եմ,
Եվ տերը ազատ մտքերի:
Սին գեղեցկության արքան եմ
Աստվածն եմ կորած լեռների:
Ազատ մտքերի տիրակալն եմ
Գետակն եմ լուսե խինդերի:

Հայացք նետեմ թե ամբոխին,
Թռչնի պես այն քար կկտրի
Ու ինձ, ինչպես մի բարձր սյան
Ամբոխն անլուր կշուրջկալի
Ու թռչնի պես քար կկտրի,
Եվ աղբի պես կավլեմ նրան:

5. khlurd

Հանճար եմ բոցեղեն խոսքի:
Տիրակալ` ազատ մտքերի:
Արքա` անմիտ գեղության
Աստված` կորչող բարձրերի:
Տերն եմ արձակ մտքերի:
Աղբյուր` լուսե խնդության:

Հայացքս նետեմ ամբոխին,
Թող այն թռչնի պես սառի
Ու իմ` կարծես սյանը շուրջ,
Ամբոխն անխոս կմնջվի:
Սառած ամբոխ` թռչնացած.
Հենց ես ավլեմ` կաղբըվի:
1935 ( ՞ )

(Հ.Գ. Ասեմ, որ khlurdը խնդրել էր հանել իրեն մասնակիցների շարքից, բայց քանի որ թարգմանությունը շատ հավնեցա՝ ձեռս չգնաց
ներող)


6. orer

Ես հանճարն եմ կրակոտ ճառերի:
Ես տիրակալն եմ ազատ մտքերի:
Ես անհեթեթ գեղեցկության արքան եմ:
Ես անհետացած բարձունքի աստվածն եմ:
Ես տիրակալն եմ ազատ մտքերի:
Եվ ես վճիտ հրճվանքի առվակ եմ:

Երբ ես հայացքս նետում եմ ամբոխին,
Ամբոխը թռչնի պես կարկամում է,
Եվ իմ շուրջը, ինչպես հավքերը սյան,
Ամբոխը քարացած կանգնում է:
Ամբոխը թռչնի պես կարկամում է,
Եվ ես աղբի պես ավլում եմ նրանց:

7. har8un

Ես հանջարն եմ բոցաշունչ խոսքերի:
Ես տիրակալն եմ ազատ մտքերի:
Ես արքան եմ անմիտ գեղեցկության:
Ես արարիչն եմ մշուշվող բարձունքների:
Ես տիրակալն եմ ազատ մտքերի:
Ես վտակն եմ պայծառ բերկրանքի:

Երբ թեկուզ մի աչքս եմ հառում հարթակից,
Ամբոխը կարկամում է թրջված հավի պես
Եվ հառնում եմ ես որպես մի կոթող
Քարացած ու լուռ ամբոխին ի տես:
Թրջված հավերի ամբոխին հիմի
Կարող եմ ավլել ցախավելի պես:

8. dabavog

Հանճար եմ՝ բոցավառ խոսքի,
Ես անկաշկանդ մտքի իշխան եմ,
Արքա՝ անպետք գոհարների,
Աստված՝ անհետք գագաթների,
Ես անկաշկանդ մտքի իշխան եմ,
Ակունք՝ ուրախության հոսքի

Թե ամբոխին հայացք նետեմ՝
Կկարկամի թռչուն-ամբոխը,
Ես՝ սյուն, իմ շուրջը անբարբառ
Կքարանա ամբոխը ստվար,
Կկարկամի թռչուն-ամբոխը,
Ամբոխն աղբի պես ես կավլեմ

9. barev_esem

Արևավառ ելույթների ասպետն եմ ես,
Եվ անկաշկանդ, ազատ մտքի տիրակալը։
Սին ու դատարկ հմայքների արքան եմ ես,
Եվ չքացած բարձունքների Բարձրյալը։
Ե’ս եմ տերը ազատ մտքի,
Ե’ս եմ հոսքը զվարթ ջրի։

Երբ նայում եմ ամբոխին ստվար,
Սսկվում է ինչպես թռչուն։
Պապանձվել է շուրջս ահա,
Ես նրա մեջ ասես մի սյուն։
Սսկվել են ինչպես թռչուն,
Կավլեմ սրանց, կտամ քամուն։

10. haykuhi

Ես եմ հանճարն ոգեղեն խոսքի,
Ես եմ տիրակալն ազատ մտքերի,
Արքան եմ անճառ գեղեցկության,
Տերը կորուսյալ բարձունքների:
Ես եմ տիրակալն ազատ մտքերի,
Ակունքը լուսեղեն զվարթության:

Երբ հայացքս ամբոխին եմ ուղղում,
Աբոխը սառչում է թռչուն ինչպես,
Եւ շրջանակած ինձ` սյանը ինչպես,
Մունջ ամբոխն է քարանում:
Աբոխն անշարժ է ինչպես թռչուն
և ես այն իբրև կույտ եմ թափում(սրբում):

11. yuliaantonian

Հրո խոսքի հանճարն եմ ես
Ազատ մտքի կատարն եմ ես
Եվ անիմաստ գեղեցկության
Արքան ու տիրակալն եմ ես
Անհետացած բարձունքների,
հեռուների Աստվածն եմ ես
Ազատ մտքի կատարն եմ ես
Անասելի ուրախության
Պայծառ, կայտառ առուն եմ ես:

Ամբոխն` անշարժացած թռչուն
Հզոր հայացքն է իմ որսում
Իսկ ես կանգնած եմ անսասան
Կենաց ծառի և սյան նման
Ու աղբի պես քշում, ցրում
Ամբոխն որպես սատկած թռչուն

12. noni_no

Ես հանճար մըն եմ կրակոտ խոսքերու
Ես տիրակալ մըն եմ ազատ միտքերու
Թագավոր մ՛անիմաստ աղվորութիւններու
Աստված մըն եմ, տղա՛ս, կորուսեալ բարձունքներու…
Չհասկցա՞ր, տիրակալ մըն եմ ազատ միտքերու
Եվ առուակ մըն եմ պայծառ հրճվանքներու։

Երբ հայացքս կը նետեմ կոր ամբոխներուն մեջ,
Ամբոխը կը չորնա կոր՝ ճիշտ ինչպես ծիտիկ։
Եվ անխոս-անլեզու ամբոխը կը կանգնե շուրջս,
ասես սանկ սյուն մը եղած եմ ես ատոնց համար։
Ամբոխը տակավին կը չորնա կոր ծիտիկին մը պես
Եվ ես ալ ամբոխը կ՛ավլեմ ճիշտ զիբիլի կույտին մը պես…

13. urish

Բոց ճառերի հանճարն եմ ես,
Տերը`ազատ ես մտքերի,
Ու անհեթեթ գեղեցկության`
Արքան եմ ես:
Անհետացած բարձունքների
Աստվածն եմ ես,
Տերն եմ ազատ ես մտքերի
Առուն`պայծառ ուրախության:

Թե ամբոխին հայացք նետեմ,
Կպապանձվի թռչունի պես
Ու շուրջպարած ինձ ինչպես սյան
Ամբոխը լուռ` կանգնած ահա
Պապանձվում է որպես թռչուն:
...Ու ես ավլում եմ աղբը սույն :)

14. udeessecydonia

Հանճարն եմ ես կրակուն խոսքերի,
Տերն եմ բոլոր ազատ մտքերի,
Արքան եմ անիմաստ գեղեցիկի,
Ու Աստվածը կորած բարձունքի:
Ես տերն եմ կորած մտքերի,
Եվ առուն պայծառ ծիծաղի:

Հառում եմ հայացքս ամբոխին,
Սառում է ամբոխը նման թռչնի,
Ու շուրջը իմ` ասես շուրջը մի ցցի,
Կանգնած է մարմինն անխոս խուժանի:

Սառում է ամբոխը նման թռչնի,
Ու ավլում եմ նրան ասես կեղտի:

15. gilantc

Ես՝ բոցե ճառերի քանքար,
Ես եմ տերը ազատ մտքերի,
Անճառ գեղեցկության արքան,
Չքված բարձրունքների Դիցը։
Ես եմ տերը ազատ մտքերի,
Ակունքը լուսե բերկրության։

Հայացք եմ նետում. ամբոխը,
Քարացել է ինչպես թռչունը,
Բոլորս, ինպես սյունի շուրջ,
Ամբոխն է կանգնած լուռ ու մունջ.
Քարացել է ինչպես թռչունը...
Աղբի պես ավլում եմ ամբողջը։

(Հ.Գ. Ավաղ, հեղինակը խնդրես հանել ցուցակիից)

16. another_g

Լսիր տուֆտա ինչ եմ ասում
Ինքն ա հանճար խոսքը ասում,
Ինքն ա միտքը ազատ թողնում,
Ծովում բարձրունքներ սուզում,
Եւ բնության Տերն է ինքը,
Իսկ ես ազատ մտքի տեր,
Որ անջատված եմ ու անտեր:

Հայացքս Ձեզ,
..և շնչում եմ միայն Ես
Լռություն է շուրջ բոլորս,
Ու միայն Ինքը կողքս,
Տեսնում, ոնց եմ սրփում Ձեզ

17. johnny_in_love

Ես վարպետն եմ վարած խոսքերի
Ես պարոնն եմ ազատ մտքերի
Ես թագավորն եմ անիմաստ հրաշքների
Ես աստվածն եմ կորած բարձրունքների
Ես պարոնն եմ ազատ մտքերի
Ես լուսավոր ուրախության վտակն եմ

Երբ գցեմ բազմության մեջ իմ հայացքը
Ծտի նման բազմությունը կսարչի
Ու շուրջիս մեջ՝ սյան շրջի նման
Կանգնած է անխոսք բազմությունը
Բազմությունը ծտի նման սառչում է
Ու ես բազմությունը ավլում եմ զիբիլի նման

18. smbatgogyan

Երբ արթուն եմ ճառ եմ ասում,
Ջուր եմ խմում ու միտք ծնում,
Չեղած նյութից ամրոց սարքում:
Երբ քնած եմ ճառ եմ ասում
Օդ եմ շնչում ու միտք ծնում,
Երազիս մեջ պոեմ գրում:

Երեխաներն են խոսել սովորում,
Ու մեծերն են խելք հավաքում
Երբ իմ խոսքն են ունկնդրում:
Գիտեմ դիպուկ խոսքեր ասել,
Մարդկանց հոգին մաքրել խոսքով,
Որ չի կարող անել ոչ-ոք:

(Հ.Գ. Ավաղ, հեղինակը խնդրես հանել ցուցակիից)

19. pepitoshka

Հանճար եմ ու տիրացու
Ես կրակոտ բառերի

Ազատ մտքեր ունեմ, լցրու՝
Խմենք կենացը սարերի,

Անհաս անհայտ սարի աստված,
Զուլալ առվակն փոքրիկ վկա,

Անհարատեւ գեղեցկության
Միակ արքա։

Նետեմ հայացքս ամբոխին,
Որ սյուն դառնա, լալկվի իսկույն

Քամին ավլի-թափի փոշին,
Դարդերս լուր կտամ շշին։



Всевидящее Око



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Tags: Хармс, литература, перевод, Խարմս, հայերեն
Subscribe

  • La chèvre du Thibet ֊ Ապոլիներ․ Գազանանոց․ Տիբեթյան այծ

    որ չկորցնեմ Guillaume Apollinaire: Le Bestiaire ou Cortège d'Orphée: La chèvre du Thibet Les poils de cette…

  • Бессонница

    Դնեմ՝ չկորի Бессонница. Гомер. Тугие паруса. Я список кораблей прочел до середины: Сей длинный выводок, сей поезд журавлиный, Что над Элладою…

  • Թվա՞ս բրիլիգ

    Քանի որ. Ա. էսօր ինչքան փնտրեցի, չգտա էս հրաշալի բանաստեղծության հայերեն թարգմանությունը Բ. Մի վագոն լեզուներով թարգմանված է, իսկ հայերեն՝ չէ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 216 comments
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →

  • La chèvre du Thibet ֊ Ապոլիներ․ Գազանանոց․ Տիբեթյան այծ

    որ չկորցնեմ Guillaume Apollinaire: Le Bestiaire ou Cortège d'Orphée: La chèvre du Thibet Les poils de cette…

  • Бессонница

    Դնեմ՝ չկորի Бессонница. Гомер. Тугие паруса. Я список кораблей прочел до середины: Сей длинный выводок, сей поезд журавлиный, Что над Элладою…

  • Թվա՞ս բրիլիգ

    Քանի որ. Ա. էսօր ինչքան փնտրեցի, չգտա էս հրաշալի բանաստեղծության հայերեն թարգմանությունը Բ. Մի վագոն լեզուներով թարգմանված է, իսկ հայերեն՝ չէ…