Shur (dabavog) wrote,
Shur
dabavog

Մի փոքր բացատրություն

Իմ շատ հարազատ ոչ ճարտարապետ ընկերներից մի քանիսը կարծում են, որ կինո Մոսկվայի շուրջ էս աղմուկի պատճառներից մեկը նա է, որ տեղում եկեղեցի պիտի կառուցվի, ու որ ա) խոսում ենք, քանի որ եկեղեցին անպաշտպան է բ) մարդիկ կան, որոնք հակաեկեղեցական են ու լավ առիթ գտան հարցակումների

Ասեմ, որ եկեղեցին այստեղ բացարձակ կապ չունի, ավելին, օրինակ լեզվի ինստիտուտի շենքի բարբարոսական ու անիմաստ /իմ կարծիքով/ ոչնչացումը անարձագանք մնաց հենց եկեղեցուն հարգելու պատճառով /չնայած առանց քանդելու ավելի զիլ կենտրոն կարելի էր կառուցել, բայց դրա համար խելք եւ տաղանդ եւ միտք էր պետք/
Ասում են՝ բա ինչու ուրիշ քանդելու դեպքերում տենց աղմուկ չեղավ
Փորձեմ պատասխանել
Հա, մենք բոլորս պասիվ ու հոգնած ենք, թեւաթափված, մեծամասնությունս ասում ա մեկ ա բան չի ստացվի։ Լռելու հիմնական պատճառը դա է։

Բայց Հայաստանի ճարտարապետների /գոնե սիրտ ու խելք ունեցողների/ վերաբերմունքը կինո Մոսկվայի ամառայինի եւ ընդհանրապես՝ Սպարտակ Կնտեխցյանի նկատմամբ հատուկ է։ Հազվագյուտ են դեպքերը, երբ ստեղծագործող մարդիկ միասնականորեն ընդունում են մեկի մեծությունը առանց որեւէ նախանձի ու չարության։ Այն դեպքերում ՝ լինում միայն, երբ շնորհքն ու մեծությունը անկասկած են ու անհամեմատելի։ Ես անձամբ ավելի քիչ եմ լսել Թելման Գեւորգյանի մասին, բայց ասում են որ ինքն էլ էր հրաշալի ճարտարապետ /ուղղակի Սպարտակը ուներ նաեւ ֆանտաստիկ խարիզմա/։
Կինո Մոսկվայի ամառային կինոթատրոնը ամենասիրվածն է Հայաստանի ճարտարապետների համար, որուհետեւ նրա մեջ մարդիկ տեսնում են այն, ինչ կուզեին անել, բայց չկարողացան, չկարողացան բազմաթիվ պատճառներով. մեկին չհերիքեց տաղանդ, մյուսին տեխնիկական գիտելիքներ, էն մեկն էլ բավական շնորհքով էր, բայց չկարողացավ միտքը տեղ հասցնի, մյուսն էլ ուղղակի բախտ չունեցավ՝ պատվիրատու ու ֆինանսներ չպատահեցին։ Իսկ այստեղ կարծես հրաշքով բոլոր պայմանները կատարվեցին եւ ծնվեց մեծ մի գործ։ Գործ, որում կա այդպես կարոտված ազատությունը, հարգանքը միջավայրի նկատմամբ, թռիչքը, սրությունը, հումորը /ինչու չէ/, փոքր եւ կարեւոր մանրամասնությունները։
Ու քանի որ հեղինակները ապրում էին հիմա, մեր կողքին, ապա նրանց ստեղծագործությունը սիրվեց, ոնց սիրվում ա ընկերների կողմից ընկերական շրջապատում առաջի ծնված երեխան։
Այդ է պատճառը շատերի համար անհասկանալի ճարտարապետների հակագործության ու արձագանքի։

Սա անձնական վիրավորանք է բոլոր ճարտարապետների համար։






Tags: Երեւան, ճարտարապետություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 22 comments