Shur (dabavog) wrote,
Shur
dabavog

Հերթական գաղտնիքը, կամ վանքի պատի սինդրոմ

Էս նկարները առաջի անգամ չեմ դնում

ուզում եմ հիշեցնել, որ ինչպես Փակ շուկայի դեպօքում, այդպես էլ այստեղ հուշարձանը հուշարձան է ոչ միայն արտաքին պատերով, այլ կառուցվածքով

Հետաքրքիր ա, ինչու են զոհ դառոնում հատկապես այս երկու ճարտարապետների ստեղծագորոծությունները՝ Աղաբաբյանի եւ Բունիաթյանի, ի՞նչն է պատճառը

Երեւի նա է, որ Թամանյանի նման բախտ /կամ ավելիճիշտ դժբախտություն/ չունեցան կուռքի ստատուս ձեռք բերելու, կուռքի, որի գործունեության իրական ուսումնասիրությունը, իմանալն ու հարգանքը ստեղծագործության հանդեպ ձգտում է զրոի, բայց անունը դարձրել են կախարդական բանալիատիպ դրոշ։

Զարմանալի է, բայց այն ոճը, որը հիմա բոլորը՝ սեմշկա ծախողից մինչեւ տարատեսակ նախարարներ կոչում են «թամանյանական», ձեւավորվել է ավելիշատ նույն Աղաբաբյանի եւ իր սերնդակից տաղանդավոր ճարտարապետների ջանքերով։

Իսկ էս խեղճ Բունիաթյանի բախտը ընդհանրապես չի բերում։ Թումանյան-Նալբանդյանի հրաշալի ՍՊԻՏԱԿ շենքերը քաղաքապետարանից չոբանի մակարդակի գեղարվեստական  պատրաստվածության տեր ինչ-որ չինովնիկ գունավորեց, Սեւան հյուրանոցը անհայտ ուժեր քանդեցին /պրիչեմ պարզվում ա մարդ տեղյակ չի ոնց ա էղել/, Սեւանի կողքի նախարարությունը վառեցին-քանդեցին, տեղը ինչ-որ անհաջող ռենդերի արդյունք-թյուրիմացություն են կառուցում, հիմա էլ Բանկի վրա են ամպեր կուտակվել։ Արա, նորմալ շենք ա, ռեմոնտ արեք օգտագործեք, իյա։ Էդ փայլուն մարդուն՝ Բունիաթյանին հանգիստ թողեք։

Քանի օր փորձում էի տեսնել «Ամերիա»֊ի նախագիծը, բայց բացի փողոցում դրված պաստառի բան չգտա, հերթական ռազմական գաղտնիքը։ Պաստառի վրա էլ երկար֊բարակ պատմական ակնարկ էր ու ոչ մի կոնկրետ պատկեր, թե ինչ է կառուցվելու։
Հույսով եմ, որ Ամերիան տարբերվում է լֆիկներից։ Դե պետական մարմինների վրա հույս չկա, մանավանդ մշակույթի անիմաստ նախարարության։ Հասկանալի է տրամաբանությունը, մենք ամենալավ Ամերիան ենք, լիքը փող ենք տալիս ստեղ-ընդեղ, ինչ կուզենք՝ կանենք։ Հիմա մնաց նախագիծը տեսնել, բայց դե դա էլ գիտեք, գաղտնիք ա։

164118_original


164440_original


164806_original


164954_original

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտմբերի 2004 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության
և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և Երևան
քաղաքի` տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը` համաձայն NN 1 և 2
հավելվածների:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ
տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց
պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» N 377 որոշման 1-ին կետը` Երևան քաղաքի պատմության
և կուլտուրայի հուշարձանների ցուցակի մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՄԱՐԶԸ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
97. ԲԱՆԿԻ ՇԵՆՔ. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԳՅՈՒՂԲԱՆԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ / 1927-1930 թթ. / Դեղատան փող. 2,4,5 / Տ / Ճարտարապետ` Ն.Բունիաթյան




UPDATE

Արտաշես Կազախեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ապամոնտաժվում են շենքին հարակից կցակառույցները, իսկ ինչ վերաբերում է շենքին, ապա բացի կոնստրուկտիվ աշխատանքներից, այլ աշխատանք նախատեսված չէ. «Շենքը 30-ականներին է կառուցվել ու այժմ ամրացման կարիք ունի: Նախագիծը քննարկվել է և հաստատվել է: Ինչ վերաբերում է դրա հրապարակմանը, ապա այն գաղտնի չէ, երբ սկսենք բուն շինարարականն աշխատանքները, կպաստառապատենք և կփակցնենք նախագիծը»,-ասաց նա:

Անդրադառնալով շենքի քանդման մասին լուրերին, Կազախեթյանը նշեց, որ դա հավանաբար կապված է հարակից շենքի բնակիչների բողոքների հետ:
Շատ ուրախ եմ, եթե այդպես է, սպասենք, տեսնենք
Tags: Երեւան
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments