Shur (dabavog) wrote,
Shur
dabavog

Շուկայի վերջին օրերի վկա

Էրեկ Փակ շուկայի մոտով էի անցնում, մալադեց, տղեքը հասցնում են երեւի օբյեկտը Լֆիկին խոստացված ժամանակին հանձնել, համարյա վերջացրել են շինարարությունը

Բնականաբար, չեմ ճանաչում Տարոնին իբրեւ քաղաքապետ, այդ պաշտոնը համարում եմ թափուր, քանի որ էդ երիտասարդը ուժ ու ցանկություն չգտավ իրեն վստահված պետական /ազգային/ գույքը պահպանելու, ու թույլ է տալիս քաղաքում ապօրինի շինարարություն առանց գոնե ստից թուղթ ու պեչատի, այսինքն քաղաքապետը իր ամբողջ անձնակազմով կամ համահանցակից են, կամ սաղով, շատ ներողություն, ցռել են տակները Փակ շուկայի նոր տիրոջ կերպարից։ Չնայած երկրորդ տարբերակի հետեւանքը անխուսափելիորեն առաջինն է էս պարագայում․ էնքան են տակները արել, որ դառել են համահանցակից։

Ստեղ վերգոների մի մասը հիշատակվում է Սլովո նե սոլովեյ, կամ հո~պ, ասել ես
Ժամանակ լինի, հերթով կգտնեմ, ով ոնց էր սկզբից համոզում, որ անհրաժեշտ ուժեղացում ա, փլուզում, ֆլան-ֆստան

Мы поименно вспомним всех, кто поднял руку, չկասկածեք, ինձ մոտիկ մարդիկ էլ, չնեղանաք, դուք եք մեղավոր

Դեսերտ, քաղաքապետարանի լկտի ստի վառ եւ դասագրքային օրինակ*․

«Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:»

-----------------
* բայց էն որ ՄԵԿ սյուն ապամոնտաժել են ճիշտ ա, հարգելի պարոն դատավոր, նա վսյակիյ, էլի։ Նույնիսկ լավատեղյակ աղբյուրները ասում են, որ հատուկ չամրանավորված հեշտ քանդվող սյուն էր պատրաստվել շինհրապարակում, որ հեշտ քանդվի

Tags: Երեւան, Շուկա, անասնապատում
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment