Shur (dabavog) wrote,
Shur
dabavog

Անկախության տոնին ընդառաջ

Բարեւ ձեզ

Լավ բան կարթացի պանորամայում

Օրեր առաջ դիմեցինք մշակույթի նախարարություն, իմանալու թե ինչպե՞ս են գնահատում իրենց դերն ու անմիջական գործառույթների կատարումը: Պատասխանեցին, որ «Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի ապօրինի վերգետնյա շինարարական աշխատանքները կանխելու և հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչություն և Երևանի քաղաքապետարան:… ՀՀ մշակույթի նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները»:

Դիմեցինք քաղաքաշինության նախարարության, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունը դիմել է իրենց, ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ստացանք հետևյալ պատասխանը. «Մաշտոցի 5 հասցեում (Երևանի թիվ 1 շուկա) իրականացվող ինքնակամ շինարարության կասեցման և դրա հետևանքների վերացման վերաբերյալ` դեռևս 2012 թվականի մարտի 30-ի և նոյեմբերի 20-ի գրություններով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանին, որի արդյունքում հայտնաբերված խախտումների համար կառուցապատողը 2012թ մարտին տուգանվել է 200 հազար դրամի չափով, իսկ 2013 հունվարին` 2,5 մլն դրամի չափով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները: (Այս մասին, դեռևս գարնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, եղել է քաղաքաշինության նախարարության բազմաթիվ պարզաբանումներ):

Կարելի է փաստել, որ ՀՀ մի շարք նախարարությունների եւ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակները միասին վերցրած շատ ավելի նեղ են, քան ցանկացած միջին եւ խոշոր հայկական օլիգարխի ծանոթությունների եւ հնարավորությունների շրջանակները, ինչի առթիվ էլ ցանկանում ենք շնորհավորել մեր հարգարժան ընթերցողին:
Tags: Երեւան, անասնապատում, շուկա
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments