My Moruq

Destroy this world

How ISIS is doing now, the Turkish government has done for a long time

Syria:
Palmyra:





Turkey (today):
THE MONASTERY OF KHTZKONK

The Monastery's Destruction
The fate of Khtzkonk is one of the clearest and most disturbing examples of the Turkish state's genocide of this region's Armenian population being later extended to their cultural monuments.
The monastery remained in use until 1920, when the remaining Armenian population of the Kars region was expelled by the Turks. After this, the area became a restricted military zone that was closed to visitors (as late as 1984 a special permit was needed to travel to Digor). When the monastery was next visited by historians, in 1959, only one church, Saint Sargis, remained standing - and it was seriously damaged. It was reported that villagers at that time said the churches had been blown up by Turkish soldiers. The inhabitants of nearby Digor still (2002) say the same thing.

and this also

My Moruq

Չէ~, Գեվառա ջան, չէ

Երկար մտածելուց, ընկերների ու ծանոթների հետ զրուցելուց հետո էկա էն մտքի, որ պետք ա գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ու ասել ՈՉ:

Սկզբից մտածում էի բոյկոտ կամ Չակ Նորիս, բայց հասկացա, որ չէ

Ինչպես միշտ նշում եմ, քաղաքականությունից հեռու եմ, ու էս հարցը որպես քաղաքացի եմ դիտարկում:

Չեմ վախենում ռոմանտիկ թվալ /բայց առանց պաթոսի, բացարձակ/: Ուզում եմ մեր էն 88 ոգին էլի լինի, մի քիչ կարող ա պարզունակ ու անգրագետ թվա, բայց միտքը սա է.

- Արա~, ձեռքերդ հեռու քաշեք մեր սահմանադրությունից:
Ինձ փոփոխությունների բովանդակությունը բացարձակ չի հետաքրքրում, ինչպես ծանր հիվանդի բարեկամներին չի հետաքրքրում թե ինչ է պատրաստվում անել վատ համբավ ունեցող վիրաբույժը վիրահատության ընթացքում, ամեն ինչ անելու են մոտիկ չթողնելու համար:

Ես, բնականաբար, չեմ հավատում, որ գործը չի հասնի հանրաքվեի: Այ դա քաղաքական գործիչների ու կուսակցությունների գործն ա, բայց բոլորս, կարծում եմ, գիտենք, որ չեն կարողանա /եթե ցանկությունը նույնիսկ կա/: Դրանցից շատերը ասում են "Թույլ չենք տա" /եւ մենք ծիծաղում ենք/, ուրիշները ձեռքերը լվանում են /ու դա ավելի լավ ա, իմ կարծիքով, գոնե հույսեր ու պատրանքներ չեն ստեղծում/: Չեն կարողանալու, ոնց որ մինչեւ հիմա ոչ մի բան չեն կարողացել, բայց մե՞զ ինչ: Ձեզ դա հուզու՞մ ա:

Ես ընկերներիս ու բոլորին, ով համաձայն ա, առաջարկում եմ, էկեք գնանք ու ասենք <չէ>: Տղամարդավարի: 88ի պես: Ուրախ, սաղի վրա թքելով, առանց հաշվարկների, ինտրիգների, խորը մտածելու: Ուղղակի ՉԷ որուհետեւ ՉԷ:
Ոնց գցում-բռնում եմ, ամենադժվարը կեղծելու համար կլինի այն դեպքը, երբ մասնակցությունը լինի շատ բարձր ու <չեն> ահավոր շատ: Ոչ մի բան էլ չեն կարողանա կեղծել: Կամ, համենայն դեպս, եթե 150 հազար հոգի ասի չէ, իսկ 151 հազար՝ այո, բոլորիս /եւ Սերժին/ պարզ կլինի, որ <չէ>ները իսկական են, իսկ <հա>ները նկարած: Եթե համաձայն չեք, մեկ ա, սրանց հաստատ չեք սիրում, էկեք ուղղակի թարս լինելու համար ասեք <ՉԷ>:

Էկեք հավեսով ապրենք, թքենք վրեքները ու ասենք ս..տիր: Սահմանադրությունը, լավն ա թե վատն ա, մերն ա: Ո՞վ են սրանք, որ կպնեն:

Էկեք գնանք ու ասենք ՉԷ

Սաղով: 15 րոպե ենք կորցնելու: Ու սա մեր, ՀՀ քաղաքացիների գործն ա: Անկուսակցական: Պարզապես այստեղ ապրող:

shurche

(no subject)

Որ տպավորությունները չմոռանամ․

քաղաքում չէի, ուշ եմ դուրս եկել փողոց, ու էն ամենադրամատիկ պահը /գնալ-մնալու/ չեմ տեսել, բայց ասեմ ինչ եմ ինքս տեսել իմ աչքերով դրանից հետո․
1. ում հետ խոսեցի, մարդկանց 90% համարում ա սերժի ասածը կոպիտ կռուծիտ, 10%` էլի կռուծիտ, բայց փոքր նվաճում, որից, այնուամենայնիվ կարելի ա քաղել օգուտ /ինքս առաջին խմբից եմ/
2. Բաղրամյանի առաջին գծում չգիտեմ ինչ էր, քանի որ հաղորդակցությունը մասերի մեջ լավ չէր, բայց հետնամասում ու միջին մասում նորմալ լավ ժողովուրդ էր, լիքը ծանոթ, լիքը պատկառելի տարիքի հարգարժան դեմքեր, կանայք, էքստրեմիստ-բան հաստատ չկար, սուտ ա, չնայած, հնարավոր ա սադրիչներ ու անհասկանալի անծանոթ կերպարներ պատահում էին: Ինչոր կողքերի մանր փողոցներում էին ֆռֆռում կասկածելի տպեր:
3. Բաղրամյան էկած իմ ծանոթները՝ բոլորը, էկել էին կամ այն պատճառով, որ Սերժի խոսոտւմները չեն ընդունել, կամ ոստիկանության սպառնալիքներից վիրավորված, կամ երկուսը միասին
4. Անընդհատ խոսում էին պառակտման ու դավաճանության մասին, հատուկ գնացել եմ Օպերա, երկար ժամանակ մնացել եմ։ Ուրեմն, ոչ մի զուգահեռ ցույցի մասին չի կարելի խոսել, ըտենց բան չկար: Մի 20-60 հոգի գնում-գալիս, իրար հետ վիճում էին, շատ հուզված: Կար տարօրինակ բան, իհարկե՝ լույսեր, հզոր դինամիկներ, կարծես էստի համեցեք վիճակ: Բայց շատ հուզված էրեխեք էին այնտեղ, որոնց ներկայությունը Օպերայում բացարձակ չէր կարող խանգարել Բաղրամյանին: Ու էդ բարձրախոսից մեկ անգամ մենակ օգտվեցին, մեկը /չգիտեմ անունը, ջահելներից/, ասեց, որ «մենք ստեղ չենք տարբերում մեզ Բաղրամյանի մարդկանցից, նույն բանն ենք ուզում, ով ցանկանում ա՝ թող վերադառնա, ով մնա՝ մնա, ոչ մի կոչ չենք անում, մեր մի մասն էլ միշտ այնտեղ էր» եւ այլն: Գոնե զուտ քանակով նույնիսկ ծիծաղելու էր: Ինչ էլ թերթերը ասեն-գրեն՝ չհավատաք: Էլի եմ ասում, սկիզբը չեմ տեսել օպերա գնալու, պատմում են, որ ծանր պահ էր, բայց հետո հավատացնում եմ, Օպերայում ոչ մի հակադրություն Բաղրամյանին չկար, ուղակի ինչ-որ բաների տարբեր ընկալում: Իմ խորին համոզմամբ, եղել ա պառակտելու փորձ ու նպատակ, բայց ՉԻ ՍՏԱՑՎԵԼ, սուտ ա, մանիպուլյացիայ ա, սաղ նույն բանն են ուզում ու նույն բաներից խոսում: Մի լսեք, միշտ եթե կարող եք գնացեք տեսեք ձեր աչքերով:
5. Էսօր առավոտ լսեցի, որ Վովան էկել ա օպերա ու փստցրել ա, որ «կսպասեն՝ մինչեւ խմորումները տեղի ունենան, որովհետեւ տեսնում է, որ անհաշտություն կա պայքարողների միջեւ»: Իմացեք, որ չի լինի, եթե չսարքեն: Էրեկ էդ էրեխեքին մոտենում էին ինչ-որ շատ կասկածելի տպեր յանըմ Բաղրամյանից ու վիրավորում-գնում էին: Համոզված եմ, որ իսկական բաղրամյանցիներ չէին:
6. Էրեխեքին դավաճան ասողների էն մասը, որը հատուկ կռիվ գցող չէ, խնդրում եմ հիշի ինչ վիթխարի քաղաքական մտքի եւ գործի գիգանտներ են կոտրվել կամ ցռել կամ ծախվել էդ պատասխանատվության բեռի տակ: Մեկը թեժ պահին գնաց տուն, մյուսը՝ աղոթելու եւ այլն: Իսկ ստեղ հաստատ «կոտրվել», «դավաճանել» կատեգորիաները ուղղակի անտեղի են, ուրիշ բան՝ սխալվել կամ չսխալվել՝ էն էլ ոչ մի բան միանշանակ չէ: Մի արեք, մեր հին փթած կոմպլեքսները մի դրեք երիտասարդների ուսերին:

Մի խոսքով

My Moruq

(no subject)

Էն օրը ինձ հրավիրել էին ԹՈՒՄՈ շատ զիլ հանդիպման: Խոսնակներն էին Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանկյանը ու Տիգրան Համասյանը:

Խոսք գնաց նաեւ տարբեր երաժշտական տեսակների /ժանռերի/ մասին, իհարկե, ինքս կիսում եմ Մանսուրյանի կարծիքը, որ բոլորն էլ գույներ են ներկապնակի վրա, ու բոլորն էլ յհուրահատուկ տեղ պետք է ունենան:

Հետաքրքիր ա, snob Сноб բառը հայերենում կա՞ արդյոք, չեմ գտնում համարժեքը /ինչ-որ պճնամոլ կա, բայց էդ էն չի/, ու մտածեցի, որ սնոբի վրա միշտ ավելիսնոբ կա: Մարդ կա ռոք չի ընդունում, մարդ կա՝ ռաբիս, մեկին չես համոզի, որ ռէպն էլ արվեստ է /բանաստեղծության երաժշտականացված տեսակ է, իմ սիրողականն կարծիքով/; բայց էդ սաղ հեչ: Ինձ շատ հարազատ մարդկանցից կան, որոնց համար Բեթհովենի վաղ շրջանի դաշնամուրային համերգներն էլ են "մոցըրտատիպ" պոպսա, մեկն էլ Շնիտկեին Շաինսկու հետ նույն դարակում ա պահում: Մարդ կա ասում ա, եթե շարական չի՝ հոգեւոր չի, մնացածը եւրոպական կտեր են: Շատերը "մուղամ" բառից ալերգիա են ստանում, բայց զիլ ակադեմիական կրթություն ստացած ջութակահար ինձ պատմում էր ոգեւորված ինչքան խորություն կա այդ մուղամի մեջ:
Ոնց-որ միշտ, հանդիպումից հետո մի հարց առաջացավ, բայց արդեն ուշ էր, հիմա ուզում եմ բոլորին, ում եւս հետաքրքիր ա, այդ հարցը ուղղել.
Հիմա հարցս, խնդրում եմ պատասխանել ըստ էության, առանց շեղվելու, առանց նախասիրությունները բացատրելու.

Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելիարժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել

Հ.Գ. պայմանականորեն համարում եմ ցանկացած ստեղծագործություն, որը չունի միայն եւ ակնհայտ կիրառական նշանակություն /ասենք, դանակ սրել/ ես այստեղ համարում եմ արվեստ, նենց որ "ռեպը վաբսչե արվեստ չի" տիպի պատասխանները անտեսվելու են, եթե չունենան տրամաբանված հիմնավորում




friends

էշմտքեր

Վերջերս հա ասում են «բարոյական, բարոյական», սկսեցի մտածել էդ ինչ ա, ու չհասկացա։ Երաժշտությունը, հագնվելը, նստելը, վերկենալը, քայլելը, մտածելը չեն կարող լինել անբարոյական։ Ամենակարեւորը, սերը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, կամ էլ սաղ միանգամից, կարող է լինել անտանելի կամ ոգեւորող, կործանարար կամ ապաքինող, ուրախ կամ սարսափելի, մտավոր, մարմնական, փոխհատուցված, չկիսված, նկարագրված կամ չհասկացված կամ չգիտեմ էլ ինչ, միայն թե երբեք չի կարող անբարոյական լինել։ Ուրիշ բան, որ ապրելով մարդկանց մեջ, պետք է նրբանկատ լինել եւ չվիրավորել էսթետիկական կամ ուրիշ նախընտրությունները, դա արդեն ոչ թե բարոյականի, այլ քաղաքավարության խնդիր է։ Մետրոյում մեկին սիրելը նույնպես ընդունելի չէ, ինչպես մետրոյում ձմերուկ ուտելը, բայց չգիտես ինչու ոչ մեկ չի ասում, որ ձմերուկ ուտելը ինքնին անբարոյական է։ Կամ մետրոյում ուտելը, էլի, մաքսիմում խոզություն ա, քանի որ ա/ պարտադիր չէ, որ գեղեցիկ տեսարան է, բ/ կարող ա ուրիշներն էլ են ուզում, բայց չունեն։ Ընդհանրապես, էն բարոյականությունը, որը հիմա ակտիվ քարոզվում է, իմ կարծիքով ընդհանրացված խանդի դրսեւորում է․ մարդիկ չեն ուզում, որ ուրիշները ուրախանան կամ որուհետեւ իրանք զրկված են այդ հնրավորությունից, քանի որ տխուր են ու զանուդա, կամ էլ ուզում են մենակ իրանք ուրախանան։ Կասեք, բա անբարոյականություն չկա՞ ընդհանրապես։ Ասեմ՝ կա, նշուշտ։ Անբարոյական ա մեծ իմաստով գողությունը․ կաշառք տալ պարտադրելը, կողոպուտը, մարոդյեռությունը, քցելը։ Նման տհաճ երեույթները անշուշտ անբարոյական են եւ բորշելիք։ Ու վերջ, էլ բան չեմ կարողանում պատկերացնել անբարոյական: